Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Ոստիկանության գնդապետը «գոլդ» համարանիշի «Լեքսուսով», խախտումներ կատարելով, «ճեմում» էր Երևանում

Mihran
Автор:
Mihran
17:45, Четверг, 07 Марта, 2013 года
Ոստիկանության գնդապետը «գոլդ» համարանիշի «Լեքսուսով», խախտումներ կատարելով, «ճեմում» էր Երևանում
     Ոստիկանության Պահպանության միավորման Նոր Նորքի բաժնի Պահպանության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը, իրեն զգալով ձուկը ջրում, արհամարհում է օրենքը և «Լեքսուս» մակնիշի՝ 01 SQ 001 համարանիշի ավտոմեքենայով կարող է երթևեկել հանդիպակաց երթևեկելի գոտիով:
    
     Երեկ՝ մարտի 6-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարներ է արել, թե ինչպես է Ոստիկանության գնդապետ Ա. Շահնազարյանը խախտում երթևեկության կանոնները, իսկ նշված «Լեքսուս» -ը հաշվառված է գնդապետի անունով:
    
     Ըստ ֆոտոլրագրողի՝ օրինախախտ գնդապետ Ա. Շահնազարյանը նախկինում Ճանապարհային Ոստիկանությունում պատասխանատու պաշտոններ է վարել և, վա՛յ մեզ, որ նա պետք է հսկողություն իրականացներ օրինախախտ վարորդների նկատմամբ:
    
     Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6558 | 0 | 0
Facebook