Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

39-ամյա վարորդը Արմավիրի ճանապարհին տեղադրված արագաչափ-տեսախցիկները կոտրել է, քանի որ արձանագրվել են կատարված խախտումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Mihran
Автор:
Mihran
21:29, Понедельник, 04 Марта, 2013 года
39-ամյա վարորդը Արմավիրի ճանապարհին տեղադրված արագաչափ-տեսախցիկները կոտրել է, քանի որ արձանագրվել են կատարված խախտումները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
     Մարտի 1-ին անհայտ անձի կողմից կոտրվել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղում տեղադրված երկու արագաչափ տեսախցիկները:
    
     Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտին 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ համատեղ՝ նշված արագաչափերը կոտրելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 39-ամյա Կարեն Կիրակոսյանին:
    
     Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Կ. Կիրակոսյանը ոստիկանությունում խոստովանել է, որ իր կողմից վարած «ՎԱԶ 21-06» մակնիշի՝ 12 ՕՏ 045 համարանիշի ավտոմեքենան վարելու ընթացքում արագաչափերն արձանագրել են նրա կատարած խախտումները, ինչից հետո ինքն ավտոմեքենայի «դանգրատով» և քլունգով կոտրել է արագաչափերը, որոնք երկկողմանի են եղել, իսկ որպեսզի ձեռքը հասնի արագաչափերին ավտոմեքենան կայանել է արագաչափերի սյան մոտ, հետո կանգնել բեռնախցիկի վրա ու մի լավ «քոթակել» արագաչափերը:
    
     Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել:
    
     Ու հիմա էջմիածինցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմում էին, թե «Կարենը լռիվ փանոսն ա», ու Կարենի քայլից հետո իրար ասում են. «Էս արագաչափն իմն է, էս ո՞վ է եկել տիրացել թաքուն, ա՛խ դու արագաչափ, արագաչափ, ինչքա՜ն տուգանք բերիր վրաս»:
    
     Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մարտի 1-ին անհայտ անձի կամ անձանց կողմից կոտրվել է նաև Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Ակնալիճ գյուղի ճանապարհին տեղադրված արագաչափ-տեսախցիկը:
    
     Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5424 | 0 | 0
Facebook