Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Փոքրիկ Ալենի կյանքը փոխվում է.168 ժամ

Mihran
Автор:
Mihran
22:31, Суббота, 02 Марта, 2013 года
Փոքրիկ Ալենի կյանքը փոխվում է.168 ժամ
     Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության բաժնի կողմից հրավիրված աշխատանքային խումբը 2-ամյա Ալենի մոր՝ Նարինե Հարությունյանի գործով երեկ կրկին նիստ էր հրավիրել:
    
     «168 ժամ» պարբերականը հիշեցնում է, որ նախորդ նիստի ժամանակ երեխայի մորը 3 օր ժամանակ էր տրվել՝ մայրական պարտականությունները պատշաճ կատարելու և կյանքը վերանայելու համար: Ալենի մասին «168 ժամ» -ի հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ երիտասարդների կողմից «Փրկենք Ալենին» խումբ էր բացվել, որի անդամներն օրեր շարունակ զբաղվում են Ալենի և նրա մայրիկի փրկությամբ: Ընտանիքը սոսկալի ծանր պայմաններում է ապրում: Թերթի լրագրողի այցելության պահին երեխան ցրտի ու սարսափելի ծանր պայմաններում սովի էր մատնված: Մայրը, անկարողությունից և կենսական ծանր պայմաններից դրդված, տրվել էր հարբեցողության:
    
     Այս օրերին Նարինեի կյանքը փոխվել է, նա շրջապատված է հոգատար մարդկանցով: Արդեն երկու օր է նա իր կամքով գնում է բուժհաստատություն ստուգումների, հետագայում՝ նաև բուժվելու պատրաստակամությամբ: Փոքրիկ Ալենն արդեն հաճախում է ՀՕՖ-ի երեխաների պաշտպանության կենտրոն, որտեղ մասնագետները նրա հետ մեծ աշխատանք են տանում: Այս ընտանիքի կողքին են հազարավոր մարդիկ, կազմակերպություններ, ովքեր ձեռք են մեկնում թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես Նարինեին աջակցելու պատրաստակամությամբ: Այն, որ այս 3 օրերի ընթացքում մենք զգալի հաջողություններ ենք արձանագրում պարտական ենք ոչ թե քաղաքապետարանի և թաղապետարանի ներկայացուցիչներին, այլ «Փրկենք Ալենին» խմբի նվիրյալ երիտասարդներին:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5142 | 1 | 0
Facebook