Идет загрузка...
Сегодня:  Среда, 22 Мая, 2024 года

Статьи

Գագիկ Գյուրջյանը. «Էրեբունի»-ում ուրարտական ճաշարան կլինի

16:03, Вторник, 02 Мая, 2017 года
Գագիկ Գյուրջյանը. «Էրեբունի»-ում ուրարտական ճաշարան կլինի

«Էրեբունի հնավայրի վերականգնման, այցելուների սպասարկման հետ կապված երկու աշխատանքային և յոթ էսքիզային նախագիծ կա ցանկապատին և պահակակետերին վերաբերող աշխատանքային նախագիծն արդեն պատրաստ է, իսկ էսքիզային նախագծերը, որոնք վերաբերում են միջնաբերդին, պալատական կառույցներին, կարասային սրահին, Խալդի աստծո տաճարին, Ուրարտական խոհանոցին, ընթացքի մեջ են», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:


    

Ծրագիրն իրականացնել նախատեսվում է արդեն այս տարի, որպեսզի 2018 թվականին Էրեբունու 2800 ամյակը նշելիս աշխատանքները որոշ չափով ավարտված լինեն: Ծրագրվում է նաև հուշարձանի, սակայն ոչ ամրոցի տարածքում, ազգագրական ուրարտական ճաշարան կառուցել, որը կտեղակայվի ուրարտական տանը, իսկ մատուցողները ուրարտական տարազ կհագնեն:


    

«Ճաշարանի ստեղծումը չի նշանակում Էրեբունու տարածքում ռեստորան բացել», - նշեց Գագիկ Գյուրջյանը՝ հավելելով, որ ճաշարանում կներկայացվեն ուրարտական ժամանակների բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ:


    

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են գարի, սիսեռ, սալոր, ոսպ, ոչխարի միս, հորթի միս, գինի և գարեջուր: Այժմ մասնագետները փորձում են վերստեղծել այդ ժամանակների ճաշացանկը:


    

Բանախոսը նշեց նաև, որ ամբողջ նախագծի արժեքը 8 մլն դոլար է գնահատվում:


    

Անուշ Այվազյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3225 | 0 | 0
Facebook