Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

Դավիթ Լոքյան.Կոտայքի մարզի վեց դպրոց կմիավորվի

23:02, Суббота, 06 Мая, 2017 года
Դավիթ Լոքյան.Կոտայքի մարզի վեց դպրոց կմիավորվի

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտարարեց, որ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման շրջանակներում Կոտայքի մարզի վեց դպրոց կմիավորվի:

«Նախարարության նախաձեռնությամբ ՀՀ մարզային ենթակայության կրթական հաստատությունների օպտիմալացման խնդիրը նույնպես ընդգրկվել է ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների ցանկում: Այդ ցանկում են ընդգրկվել, մասնավորապես, ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոցը Հատիսի միջնակարգ դպրոցին, Փյունիկի միջնակարգ դպրոցը Արտավազի միջնակարգ դպրոցին միացնելու, Աբովյանի թիվ 8 հիմնական դպրոցի և Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցի (տալով միջնակարգ դպրոցի կարգավիճակ) միացումը», -նշեց Լոքյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ Զովաշենի դպրոցում սովորում է 9 աշակերտ, աշխատակիցների թիվը 13-ն է, իսկ մինչև Հատիսի դպրոց հեռավորությունը 6 կմ է:

«Աբովյանի թիվ 8 դպրոցում աշակերտների թիվը 463 է, աշխատակիցների թիվը՝ 51: Հեռավորությունն Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցից՝ 0, 5 կմ է: Մեր նպատակն է նորմալ կրթություն ապահովել աշակերտների համար, իսկ տեղափոխության հարցը կլուծվի բարձր մակարդակով», -ասաց Լոքյանը:

Ինչ վերաբերում է Փյունիկի դպրոցին, ապա Լոքյանն ասաց, որ այստեղ սովորում է 40 աշակերտ, այն ունի 20 աշխատակից, իսկ Արտավազի դպրոցից հեռավորությունը 2, 5 կմ է:


    

Անուշ Այվազյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3790 | 0 | 0
Facebook