Идет загрузка...
Сегодня:  Суббота, 15 Июня, 2024 года

Статьи

Ալժիրի անկախության պայքարին պատշաճորեն չխոչընդոտած Ֆրանսիայի նախագահին ֆրանսիացիները փորձել են սպանել

18:35, Вторник, 21 Мая, 2024 года
Ալժիրի անկախության պայքարին պատշաճորեն չխոչընդոտած Ֆրանսիայի նախագահին ֆրանսիացիները փորձել են սպանել

1961 թվականի սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Օբ դեպարտամենտի Պոն սյուղ Սեն կոմունայում օասովական (OAS — ֆր. Organisation de l'armée secrète -1954 – 1962 թվականներին Ալժիրում Ֆրանսիայի մղած պատերազմի ավարտական փուլում կազմավորված ֆրանսիական ազգայնական, ծայահեղ աջ ընդհատակյա ահաբեկչական կազմակերպություն, որը գործել է Ֆրանսիայի, Ալժիրի և Իսպանիայի տարածքներում) մի խմբավորում փորձել է սպանել Ֆրանսիայի նախագահին՝ գեներալ Շարլ դը Գոլին: Երբ նախագահական լիմուզինը, որը վարել է Ֆրանսիս Մարուն, անցել է հիշյալ կոմունայով, գործել է պայթուցիչ սարքավորումը, որի հարուցած պայթյունի արդյունքում նախագահական մեքենան մի կողմ է շպրտվել: Պայթուցիկը որոշ չափով խոնավացած է եղել, և այդ պատճառով մասամբ նվազել է պայթյունի հզորությունը: Չի աշխատել նաև պայթուցիկ սարքի մի մասը: Մահափորձի հետևանքով ոչ ոք չի վնասվել: Մահափորձի կազմակերպիչներն արագ հայտնաբերվել են: Մեկ տարի անց Տրուա քաղաքում տեղի է ունեցել նրանց դատավարությունը:

Ներկայում համարվում է, թե մահափորձի գլխավոր կազմակերպիչը եղել է Ժան-Մարի Բաստիեն Թիերին, որն ավելի ուշ կազմակերպել է Պտի Կալմարում տեղի ունեցած մահափորձը:

1961 թվականին իրականացված մահափորձի ժամանակ Շարլ դը Գոլն արդեն երեք տարի զբաղեցնում էր հանրապետության նախագահի պաշտոնը: 1954 թվականին Ալժիրում բռնկվել էր անկախության պատերազմը, և ֆրանսիական բանակը դիմադարձում էր ապստամբությունը ղեկավարող կազմակերպությունների ռազմիկներին: «Գեներալների պուտչ» -ի ձախողումից հետո դը Գոլը բացահայտորեն հանդես է եկել ֆրանսիական Ալժիրի և դրա կողմնակիցների դեմ: Ֆրանսիական երկու քաղաքական կազմակերպություն (վերոհիշյալ OAS –ն և FAF-ը՝ «Ֆրանսիական Ալժիրի Ճակատ» -ը) պայքարել են ալժիրցիների դեմ, հետո նաև Ալժիրի անկախության ու ֆրանսիական ճամբարից դրա դուրս գալու դեմ:

1961 թվականի սեպտեմբերի 8-ին Շարլ դը Գոլը և նրա կինը՝ Իվոնը, Փարիզից մեկնել են Կոլոմբե լը դեզ Էգլիզ: Ֆրանսիս Մարուն վարել է նախագահական լիմուզինը (Սիտրոեն DS): Նախագահականի հետևից ընթացել են ուղեկցող հինգ մեքենաները: Մեքենաներն ընթացել են 110 կմ/ժ արագությամբ: Նախագահական մեքենայում է եղել նաև դը Գոլի համհարզը՝ գնդապետ Տեսսերը: 21.35-ին նախագահական շարասյունը մոտեցել է ավազակույտերի, և հենց այդ պահին հզոր պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքը կազմված է եղել 40 կգ պլաստիտից և նիտրոցելյուլոզից և 20 լիտրանոց տարայում միախառնված նավթից, բենզինից և օճառի փշրանքներից («նապալմ» -ի ինքնաշեն տարբերակ): Ըստ Արման Բելվիզի՝ մահափորձի համար հետագայում վեց տարվա բանտարկության դատապարտված դավադիրներից մեկի, պայթյունի ալիքը նախագահական «Սիտրոեն» -ը նետել է ճանապարհի հակառակ կողմը: Վառելիքն անմիջապես բռնկվել է՝մայրուղու վրա «հրեղեն պատ» գոյացնելով: Համհարզը հիշել է, որ «բոցը հասել է մինչև ծառերի կատարը և ընդգրկել է ամբողջ ճանապարհը»: Զգուշանալով հնարավոր գնդակոծությունից՝ Ֆրանսիս Մարուն մեծացրել է մեքենայի արագությունը և կանգ է առել պայթյունի վայրից մի քանի կիլոմետր հեռանալուց հետո, որպեսզի նախագահը և նրա կինը մեկ այլ մեքենա նստեն և շարունակեն ճանապարհը: Հետագա մի քանի ժամվա ընթացքում ձերբակալվել է մահափորձի վեց մասնակից (Անրի Մանուրի, Արման Բելվիզի, Բերռնար Բարանս, Ժան Մարկ Ռուվյեր, Մարտել դը Վիլեմանդի), իսկ մեկ ամիս անց՝ Դոմինիկ Կաբան դը լա Պրադը: Անրի Մանուրին իրեն հռչակել է մահափորձի կազմակերպիչ, իսկ Դոմինիկ Կաբան դը լա Պրադը՝ պայթյունի հիմնական իրականացնող (նա է գործարկել դետոնատորը, երբ մոտեցել է նախագահական շարասյունը): Պրադը փախել է Բելգիա, որտեղ ձերբակալվել է 1961 թվականի դեկտեմբերին և Ֆրանսիային է հանձնվել 1964 թվականի մարտին:

Բոլոր դավադիրներն աշխատելիս են եղել Փարիզի մերձակայքում՝ մեքենաների վաճառքի և ապահովագրության ոլորտում:

1962 թվականի օգոստոսի 28-ին Օբ դեպարտամենտի Տուր քաղաքում սկսվել է դատավարությունը: Դատալսումների ընթացքում բացահայտվել է, որ ավազակույտի մեջ մնալու ընթացքում խոնավություն կոտակելու պատճառով պայթել է պայթուցիկի ընդամենը տասներորդ մասը: Մեղադրող կողմը հայտարարել է, որ եթե պայթեր ամբողջ 40 կիլոգրամը, ապա կրակի բոցը շատ անգամ հզոր էր լինելու: Պաշտպանական կողմի փաստաբանները, որոնց գլխավորել է Ժան-Լուի Տիկսե Վինանկուրը, պնդել է, թե մահափորձը կազմակերպել են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն ու OAS-ում ներդրված գաղտնի ծառայությունները (որպեսզի Շարլ դը Գոլին նախազգուշացնեն այդ կազմակերպության վտանգավորության մասին): Բայց պաշտպանական կողմի այս պնդումը հերքել են դավադրության մասնակցած տարբեր անձինք: Մեղադրյալները հայտարարել են, թե նախագահին սպանել չեն ցանկացել, այլ ընդամենը մտադիր են եղել հարվածել խորհրդանիշին և նրա անխոցելիության պատրանքին: Դատախազը պահանջել է մահապատժի ենթարկել Անրի Մանրուին: Սեպտեմբերի 9-ին մեղադրյալները դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության (տասը տարուց մինչև ցմահ):

Նախագահական լիմուզինը ցուցադրության է դրվել Յոն դեպարտամենտի Սովինի լը Բուա բնակավայրի Մոնժալիոն ամրոցի մասնավոր թանգարանում: Թանգարանի սեփականատերը նախագահական լիմուզինների հավաքածու է կազմել, բայց 2011 թվականի փետրվարին այդ բոլոր մեքենաներն աճուրդով վաճառվել են: Ինքը՝ դը Գոլը, մահափորձի մասին իր հիշողությունների գրքում հետևյալն է գրել.

«Չնայած ներքին գործերի նախարար Ռոժե Ֆրեյի ու ոստիկանության տիտանական ջանքերին՝ պլաստիկ ռումբերով պայթյունների թիվը շարունակ աճում էր և անցել էր հազարի սահմանը: Սպանվեց Էվիանի քաղաքագլուխ Կամիլ Բլանը: Մեկ այլ պայթյուն, որի թիրախն Անդրե Մալրոն էր, կուրացրեց մի աղջնակի: 1961 թվականի սեպտեմբերի 9-ին վարպետ քայլ կատարվեց: Պոն սյուր Սենի ճանապարհին մեքենան, որում ես էի, կինս և համհարզս՝ գնդապետ Տեսերն ու թիկնապահ Ֆրանսիս Մարուն, հայտնվեց կրակե պատի շրջափակման մեջ: Պայթուցիկ այդ խառնուրդը պիտի գործարկեր ավազակույտի մեջ թաքցված տասը կիլոգրամանոց լիցքը: Դրա հզորությունը էականորեն մեծ էր «թիրախը» ոչնչացնելու համար անհրաժեշտ հզորությունից: Պատահականորեն այդ ամբողջ զանգվածը չաշխատեց»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
399 | 0 | 0
Facebook