Идет загрузка...
Сегодня:  Среда, 22 Мая, 2024 года

Статьи

Հայաստանի լրատվամիջոցների համար խոսքի ազատության առումով լարված է եղել. Աշոտ Մելիքյան

20:55, Среда, 03 Мая, 2017 года
Հայաստանի լրատվամիջոցների համար խոսքի ազատության առումով լարված է եղել. Աշոտ Մելիքյան

«2017-ի առաջին եռամսյակը խոսքի ազատության առումով լարված է եղել Հայաստանի լրատվամիջոցների համար», - այս մասին մայիսի 3-ին՝ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ կայացած ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:


    

«Խոսքի ազատության պաշտպանության պետական կոմիտեի 2017 թվականի առաջին եռամսյակային զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանում խոսքի ազատության ռեգրեսիվ միտում կա: Բավականին լարված էր առաջին եռամսյակը, ինչը կապված էր ընտրությունների լուսաբանմամբ: Նախընտրական շրջանում, ընտրությունների ժամանակ, երբ շիկանում է հասարակական–քաղաքական մթնոլորտը, անպայման ավելանում են ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ», -ասաց Աշոտ Մելիքյանն՝ հիշեցնելով, որ "Freedom house" և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունների հրապարակած զեկույցների համաձայն՝ Հայաստանը հետընթաց է ապրել խոսքի ազատության առումով: Բայց երկու կազմակերպություններն էլ նշում են, որ ամբողջ աշխարհում է նկատվում այս միտումը:


    

Նրա խոսքով՝ նախընտրական ժամանակահատվածում արձանագրվել է լրագրողների դեմ կիրառված ֆիզիկական բռնության երեք դեպք: Գրանցված 32 տարատեսակ ճնշումներից 18-ը ևս կապված են եղել նախընտրական շրջանի հետ: Արձանագրվել է նաև դատական հայցերի ավելացում՝ ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների: Դա հիմնականում կապված է sut.am կայքի դեմ ուղղված 30 հայցերով:

«Մենք հետևում ենք նաև «Էլեկտրիկ Երևան» -ի, Խորենացու փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած լրագրողների իրավունքների վերականգնման գործընթացին: Կոմիտեն նաև որոշ տուժած լրագրողների գործեր ուղարկել է միջազգային ատյաններ», - նշեց Աշոտ Մելիքյանը՝ հույս հայտնելով, որ խոսքի ազատությունը բարձր մակարդակի վրա պահելու համար անհրաժեշտ են ամենօրյա ջանքեր, պայքար, որպեսզի օրենսդրական իրավունքները կիրառվեն նաև առօրյայում:


    

Անուշ Այվազյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4191 | 0 | 0
Facebook