Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

« Հայաստանի սոխակ» -ը

Արտենիի թիվ 1 միջն դպրոց
Пресс-секретарь:
Արտենիի թիվ 1 միջն դպրոց
15:40, Пятница, 21 Апреля, 2017 года
« Հայաստանի սոխակ» -ը

Հպարտության դաս էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում: Դասղեկ Ա. Գրիգորյանը սարյանական բնութագրումով սկսեց դասղեկական բաց դասը` նվիրված հայկական արվեստի ամենապայծառ ադամանդին` Գոհար Գասպարյանին: «Երգելը իմ կյանքի գլխավոր իմաստն է, իմ գոյության նպատակը, և ես ապրում եմ հանուն իմ արվեստի: Իմ հավատամքն է, ոչ թե զարմացնել, այլ հուզել» , - ասել է Գոհար Գասպարյանը: Համերգային անբեկանելի հեղինակություն, պարգևներ և մեդալներ, անկրկնելի ու ինքնատիպ կատարումներ, դերակատարումներ…

Աշակերտները անդրադարձան նաև Գ. Գասպարյանի ներմուծած ժանրային բազմազանությանը, ձայնածավալի ընդգրկունությանը,
     որոնք նոր որակ Էին օպերային արվեստում: Թե ներկաներին, թե աշակերտներին համակել էր հպարտության զգացողությունը, երբ հնչեց «Կռունկ» -ը, «Կիլիկիա» -ն, «Ծիծեռնակ» ը …

Աշակերտները հպարտացան իրենց տաղանդավոր հայրենակցով, գնահատեցին ու արժևորեցին հայ ազգային մշակույթն ու մշակութային արժեքները` ինչպիսիք են «Արքիմեդյան լապտերով փնտրված մեր Գոհար Գասպարյանը` իր անվան նման թանկ ու նվիրական …»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3537 | 0 | 0
Facebook