Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Ահա թե ինչ ես դու արել

arpi shahverdi
Автор:
arpi shahverdi
21:15, Среда, 08 Августа, 2012 года
Ահա թե ինչ ես դու արել

Հիշու՞մ ես, սակայն...
     Ասացի քեզ ես մի անգամ.
     «Դու լույս էիր կարծես,
     Որ հայտնվեցիր անտես,
     Պատեցիր կյանքս այդ լույսով
     Ու լուսավորեցիր հոգիս, որը պատված էր խավարով»:
     Իսկ հիմա կասեմ ես քեզ.
     «Այո՛, բնավ էլ չեմ սխալվել՝
     Լույս ես դու եղել,
     Լույս ես դու բերել,
     Հույս ես ինձ տվել:
     Լույս, հույս տվողն էլ ես դու եղել,
     Վերցնողն էլ ես դու եղել»:
     Թեպետ գիտեիր, որ վերցնողն էլ ես դու
     Գեթ մեկ անգամ չմտածեցիր.
     Ինչո՞ւ տամ եթե պետք է վերցնեմ,
     Եթե պետք է սիրտ կեղեքեմ,
     Եթե պետք է անողոքաբար խլեմ այդ լույսը
     Եվ կոտրեմ իմ իսկ տված հույսը:
     Ուզո՞ւմ ես իմանալ ինչ ես դու արել.
     Կենդանություն ես տվել մարմնիս,
     Բայց հոգիս ես վերցրել…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
3056 | 0 | 0
Facebook