Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Ուշացում

arpi shahverdi
Автор:
arpi shahverdi
21:20, Среда, 08 Августа, 2012 года
Ուշացում

Ի՞նչ էիր դու՝ ժամանակ, օդ, տարածություն, ծառ, տերև թե ի՞նչ:
     Ասա ինձ խնդրեմ՝ ի՞նչ էիր դու սակայն:
     Մի աներևույթ էա՞կ
     Թե քամի, որ փոթորկեց իմ սիրտն ու հոգին
     Ոոոոչ, կարծես թե աղետ էիր դու,
     Որը ավերեց կյանքս:
     Ինձ համար դու իրոք օդ էիր....
     Օդ, որը շնչում էի, առանց որի ապրել չէի կարող:
     Օդից առավել մի ամբողջ տիեզերք էիր ինձ համար,
     Մի աներևակայելի տարածություն, որը զգում էի:
     Մի ծառ դյութիչ, մի տերև, որի խշշոցը այնքա՜ն հաճելի էր:
     Մի աներևույթ էա՞կ:
     Այո՛, աներևույթ էիր սակայն:
     Այդպես էլ չհասկացա, թե ինչ էիր կամ թե որտեղից...
     Կարծես ջուր լինեիր, որ հոսում էր կյանքովս՝ չթողնելով մեռնել:
     Այո՛, ջուր, որի սկիզբը չգիտեի և ոչ էլ վերջը իմացա...
     Ի՞նչ էիր դու, ի՞նչ,
     Կորած երա՞զ, թե՞...
     Ինչևէ, գուցե կորած երազ,
     Որը տեսել էի մի անգամ և այդպես էլ գտնել չկարողացա...
     Չեմ հասկանում. միթե խաբվել եմ, միթե տարվել եմ այդ երազով, որը այնքան հաճելի էր:
     Ու՞ր ես, ի՞նչ ես կամ գուցե ո՞վ ես:
     Արևից պոկված մի շող էիր
     Կամ թե արծաթ լուսնի տակ քողարկված մի լույս,
     Որին այդպես էլ չկարողացա հասնել:
     Ուշացա, թերևս...
     Դաշտում բացված մի վայրի ծաղիկ էիր,
     Որին նույնիսկ պոկել չկարողացա:
     Մի չգտնված մոլորակ էիր գուցե,
     Մի անհայտ տարածություն, մի արև, լույս, օդ, շող, աղետ, քամի, ջուր,
     Որի ոչ ծագումը իմացա, ոչ էլ կարողացա հասնել այդ ամենին:
     Ուշ էր, շա՜տ ուշ...
     Գուցե չգիտակցված ուշացում, որը դիտվեց գիտակցված:
     Հիմա ուշ է, չափազանց ուշ...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
3159 | 0 | 0
Facebook