Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Սերժ Սարգսյանը կրկին բարկացել, դժգոհել է ՀՀԿ-ի աշխատանքից

Mihran
Автор:
Mihran
14:13, Пятница, 01 Марта, 2013 года
Սերժ Սարգսյանը կրկին բարկացել, դժգոհել է ՀՀԿ-ի աշխատանքից

Հանրապետականները երեկ երեկոյան, 160 հոգանոց խորհրդի նիստ են արել: «Ժողովուրդ» -ի աղբյուրները փոխանցում են, որ սկզբում ելույթի իրավունքը տրվել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին, որը ներկայացրել է ընտրությունների արդյունքները, երկրում առկա իրավիճակն ու միջազգային հանրության արձագանքները: Դրանից հետո ՀՀԿ-ականները միմյանց հույս են տվել, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ սկսված հանրահավաքներն էլ կմարեն:

Այնուհետև սկսվել է գործադիր մարմնի երկարատև նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը կրկին բարկացել, դժգոհել է ՀՀԿ-ի աշխատանքից: Բայց որոշել են երկու ամսվա համար շատ «զոհաբերություններ» չանել: Հիմնական փոփոխություններ կլինեն ապրիլից՝ Ս. Սարգսյանի երդմնակալությունից հետո: Բայց դատելով այն որոշումից, որ երեկ կայացվել է խորհրդի նիստում՝ Տարոն Մարգարյանի դեմքով գնալ ավագանու ընտրություններին, Ս. Սարգսյանն ամենևին էլ մտադիր չէ գնալ փոփոխությունների: Նա չի փորձում կտրուկ որոշումներ կայացնել՝ խուսափելով ապակայուն իրավիճակի հեռանկարից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4472 | 1 | 0
Facebook