Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Կառավարությունը մերժեց Արմավիրի քաղաքապետի հրաժարականը

Mihran
Автор:
Mihran
14:18, Четверг, 28 Февраля, 2013 года
Կառավարությունը մերժեց Արմավիրի քաղաքապետի հրաժարականը

Հայաստանի հանրապետության կառավարությունն այսօր՝ փետրվարի 28-ին, չընդունեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը:

Ս. թ. փետրվարի 25-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը ներկայացրել է հրաժարական տալու վերաբերյալ դիմում: Արմավիրի քաղաքային համայնքի ավագանին այդ դիմումն ընդունել է ի գիտություն, կազմել արձանագրություն եւ ՀՀ Արմավիրի մարզպետի միջոցով այդ արձանագրությունը ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:

Կառավարությունը նկատի ունեցավ, այն հանգամանքը, որ Արմավիրի քաղաքապետն ընտրվել է իր պաշտոնում 2011 թ. մարտի 20-ին (դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման սահմանված ժամկետի կեսը), հետեւաբար, ունի ստանձնած պարտավորություններ եւ ներգրավված է տարբեր համայնքային (եւ ոչ միայն) ծրագրերում: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի բացատրության՝ աշխատանքային կարգով ճշտվել են դիմում ներկայացնելու դրդապատճառները, արդյունքները համադրվել են դիմումը ներկայացնելուց հետո քաղաքապետի կողմից արված հրապարակային հայտարարությունների հետ, ինչի արդյունքում եզրահանգվել է, որ հրաժարական տալու դրդապատճառները չեն թղթակցվում վերջինիս պաշտոնեական պարտականությունների եւ համայնքի ղեկավարի լիազորությունների հետ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարականները չպետք է ընդունել քաղաքական դրդապատճառներով, այլ պետք է հաշվի առնել կատարված աշխատանքը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2642 | 0 | 0
Facebook