Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 19 Мая, 2024 года

Статьи

Հայաստանում պաշտոնապես կարելի է ամուսնանալ 18 տարեկանում

Mihran
Автор:
Mihran
14:15, Четверг, 28 Февраля, 2013 года
Հայաստանում պաշտոնապես կարելի է ամուսնանալ 18 տարեկանում
    

Հայաստանի խորհրդարանն այսօր` փետրվարի 28-ին, առաջին ընթերցմամբ ընդունել է Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց հավասարեցվում է կանանց եւ տղամարդկանց ամուսնության տարիքային ցենզը: Այսպիսով, հաստատվում է ամուսնության միեւնույն տարիքային շեմը` 18 տարեկան: Ներկայումս ամուսնության նվազագույն շեմն աղջիկների համար 17 տարեկանն է, տղաների համար` 18 տարեկանը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքով` օրինագծի ընդունման նպատակը այս հարցում գենդերային հավասարության հաստատումն է` Հայաստանի միջազգային պարտավորությունների համաձայն: Նախարարը նաեւ նշել է, որ օրինագծի նախնական տարբերակը դժգոհություն էր առաջացրել Հայաստանի ազգային փոքրամասնությունների շրջանում, որոնց մոտ ընդունված են վաղ հասակում ամուսնությունները:

«Ելնելով դրանից, մենք խորհրդարանականների հետ քննարկումների արդյունքում, մի շարք փոփոխություններ ենք մտցրել օրինագծում», -պարզաբանել է նախարարը, հավելելով, որ օրինակ, թույլատրվում է ամուսնանալ 16 տարեկանում, եթե կա ծնողների կամ խնամակալների համաձայնությունը, սակայն ամւսնության կողմերից մեկը գոնե պետք է լինի 18 տարեկանից բարձր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6069 | 0 | 0
Facebook