Կրծքի ձևից կարելի է որոշել կնոջ բնավորությունն ու սեքսուալությունը
23:19, Среда, 27 Февраля, 2013 года
Нравится
0
Не нравится
0
30892 | 9 | 0 | 0
Սեռական հարաբերությունների ոլորտի իտալացի մասնագետ Պիերո Լորենցոնին պնդում է, որ կարող է շատ բան պատմել կնոջ մասին՝ հիմք ընդունելով միայն նրա կրծքի չափերը և ձևը: Գիտնականը համարում է, որ կուրծքը որոշում է կնոջ բնավորությունը շատ դեպքերում ավելի լավ, քան կենդանակերպի նշանը: Լորենցոնին կանացի կրծքերը դասակարգել է' համեմատելով տարբեր մրգերի տեսակների հետ: Նա կարծում է, որ ցանկացած տղամարդ կարող է կառուցել իր սեփական սեռական հորոսկոպը՝ ուղղորդվելով կնոջ կրծքի չափերով: Այսպիսով' մրգային քարտեզը սկսվում է ավանդական սեխից: Ըստ Լորենցոնիի' կլորավուն և սեխի ձև ունեցող կանանց մասին նախկինում ասում էին, որ նրանք հակված են մայրության, բայց դա այդպես չէ: Իրականում այսպիսի կանայք սիրում են ուտել, ուզում են, որպեսզի նրանց երես տան, նրանք սիրում են, երբ նրանց պաշտում են, բայց միևնույն ժամանակ նրանք երբեմն են սիրում սեքսը: Այն տղամարդիկ, ովքեր սիրում են ինչ-որ աշխուժություն, պետք է ընտրեն կանանց, որոնց կրծքի ձևը նման է կիտրոնի: Այսպիսի կանայք լի են կյանքով և կարող են ***աղել իրենք իրենց վրա: Նրանք նախընտրում են հավասարակշռված կյանք, որը չի ենթադրում անակնկալներ: «Այն կանայք, որոնց կուրծքը օվալաձև է և նման է արքայախնձորի, խելացի են և շատ հաճախ ձգտում են կարիերայի ստեղծման, բայց հոգու խորքում միշտ մնում են ռոմանտիկ: Որպես կանոն, այսպիսի կանայք ամենանվիրվածն են: Սակայն կին-արքայախնձորի սիրտը գրավելը այդքան էլ հեշտ չէ», - նշում է գիտնականը: Խաղողի հատիկների նման կուրծքը, նույնպես լավ սեքսի համար նշան չէ: Այսպիսի կանայք կարող են էրոտիկ տեսք ունենալ, սակայն իրականում նրանք ամաչկոտ և համեստ են: Նույնիսկ այն կանայք, որոնց կրծքի ձևը նման է նարնջի, չեն կարող տղամարդուն հաճույք պատճառել: Այսպիսի կանայք շատ ինքնավստահ են և հստակ գիտեն' ինչ են ուզում, սեքսը նրանց հետաքրքրում է ամենից քիչ: Ավելի շատ նրանց դուր է գալիս խոսակցությունը և գործընկերային հարաբերությունները: Ոչ մեծ կրծքերով կանայք, որոնց ձևը նման է բալի, զվարճալի են և բավականին գրգռվող: Մահճակալում նույնպես նրանք շատ խելացի են և հնարամիտ: Եվ վերջապես, կանայք, որոնց կրծքի ձևը նման է տանձի, սիրում են սերը իր տարբեր դրսևորումներով: Նրանք կարող են լինել բարեպաշտ, բայց գիտեն, թե ինչպես պետք է զբաղվել սեքսով: |
+21 °C |
+9 °C
+21 °C
|
Завтра +21 °C |