Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Fox News-ի լրագրողուհին հայտնել է լրագրողներին կաշառելու Թրամփի փորձերի մասին

19:24, Воскресенье, 13 Ноября, 2016 года
Fox News-ի լրագրողուհին հայտնել է լրագրողներին կաշառելու Թրամփի փորձերի մասին

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը նվերների միջոցով փորձել է ազդել իր ընտրարշավի լրագրողական լուսաբանումների վրա: Associated Press-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Fox News-ի հեռուստահաղորդավարուհի Մեգին Քելլին:
    

Քելլիի Settle for More («Մեծով բավարարվի՛ր») հուշագրությունը, որում ներկայացված են նրա եւ միլիարդատիրոջ բարդ հարաբերությունների նրբությունները, կհրատարակվի նոյեմբերի 15-ին:
    

«Սա 2016 թվականի ընտրարշավի չներկայացված պատմություններից մեկն է. ես միակ լրագրողը չէի, ում Թրամփը նվերներ է առաջարկել՝ ակնհայտորեն այն նպատակին նախատեսված, որպեսզի իրեն հարմարցվեին լրատվամիջոցների լուսաբանումները», - նշել է Քելլին հուշագրության մեջ:
    

Լրագրողուհին նաեւ նշել է, որ Թրամփն իրեն առաջարկել է իջեւանել Նյու Յորքի իր հյուրանոցում կամ իր եւ ամուսնու համար Ֆլորիդա թռիչք ապահովել, որտեղ կարող էին այցելել հանրապետականի կալվածք: Քելլին հավելել է, որ առաջարկներից հրաժարվելը դյուրին որոշում էր:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3722 | 0 | 0
Facebook