Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

1000 չէ, 5000 կտամ ես էլ իմ չաշխատող տեղով... Թամարա Հովհաննիսյան.

14:25, Воскресенье, 13 Ноября, 2016 года
1000 չէ, 5000 կտամ ես էլ իմ չաշխատող տեղով... Թամարա Հովհաննիսյան.
     Դերասանուհի, ռեժիսոր Թամարա Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
    
     Զինվորին պահում է հիմնականում ծնողը՝ ներքնաշորերից սկսած, ինչև կոշիկ: Զայրույթը, որ առաջացրել է Պաշտպանության նախարարի առաջարկը գալիս է այլ աղբյուրից: Նախ, որ դա իր՝ նախարարի մտահղացումը չէ, այլ... ինքներդ էլ գիտեք, թե ում: Սարդոստայնը շարունակում է ղեկավարվել կենտրոնում լավ տեղավորված սարդի կողմից, կարծես փաստելու համար, որ ոչինչ չի փոխվել այս կոսմետիկ փոփոխություններից ու չի էլ փոխվելու և ոչ մի ոլորտում: 1000 չէ, 5000 կտամ ես էլ իմ չաշխատող տեղով, մյուսներն էլ, ավելին՝ պատրաստ եմ գնալ սահմանագիծ, խոհարարություն անել և այլ շատ նպաստավոր առաքելություններ, ավելի, քան չգիտեմ, թե որտեղից աշխատավարձ ստացող հոգևորականները, կանեմ ու մեծ նվիրումով: Ոչ միայն ես, գիտեմ շատերը: Պայմանով, ինչ որ տարել են, թող ետ վերադարձնեն ու պատասխան տան օրենքի առաջ, քանի որ գողացածը ոչ միայն քանդել է բանակը, այլև կյանքեր խլել: Սա է զայրացնում մարդկանց ու բոլորովին կարիք չկա ժողովրդին հուշել, թե որտեղից, ինչպես առաջացնեն այդ 1000 դրամը, մենք գիտենք տեղը՝ մեր սեփական գրպանն է, առանց մի պահ անգամ մտածելու կտան բոլորը, բայց... վերը ասեցի ինչից հետո: Այլապես, ինչ... դուրս է գալիս, մարդիկ մի կերպ երկիր են պահում, բանակ են պահում, դուրսը եղողները կտրտվելով փող են աշխատում, ուղարկում հարազատներին, իսկ այդ ամենից օգտվում է սարդն ու իր ոստայնը ու նորից դուրս ուղարկում եկածը այս անգամ արդեն, որպես սեփական միջոց: Կարճ ասած, ետ տվեք այն ինչ գողացել եք, քանդել, ապականել, մենք մեր բանակն էլ կպահենք, զինվորին էլ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7027 | 0 | 0
Facebook