Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Հասարակությանը տականք համարող պատգամավորը ունի ավելի քան 27.6 մլն

14:49, Воскресенье, 13 Ноября, 2016 года
Հասարակությանը տականք համարող պատգամավորը ունի ավելի քան 27.6 մլն

politik.am-ը գրում է.ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն, անցնող շաբաթ, անդրադարձել էր ՊՆ կողմից օրերս մեծ աղմուկ հանած նախագծին, որը վերաբերվում էր զինծառայողների համար մշակված ապահովագրավճարների նոր համակարգին, համաձայն որի, քաղաքացիների ամենամսյա աշխատավարձից 1000 դրամ կփոխանցվի այդ ֆոնդին:
    

Նախագիծը հակասական մեկնաբանությունների ալիք է բարձրացրել:
    

Գագիկ Մելիքյանը հանդես է եկել կոպիտ հայտարարությամբ՝ ասելով, «Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարկության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին պատասխան տալ»:
    

Ստորև Ձեզ ենք ներկայացնում պաշտոնատար անձի հայտարարագիրը, ում համար ամսեկան 1000 դրամ պահումները հանուն այդ ֆոնդի հաստատ եկամուտներին անգամ լումաների վնաս չեն տա:
    

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները հետևյալն են եղել 2015 թվականի դրությամբ` 10.000 եվրո, 8, 000, 000 ՀՀ դրամ, 30, 000 ԱՄՆ դոլար: Եթե այս ամենը վերածենք դրամի՝ ստացվում է 27.6 մլն դրամ։
    

1000 դրամի խնդիր չունեցող և 1000 դրամի խնդիր ունեցող հասարակության լայն զանգվածին տականք անվանող պաշտոնյայի եկամուտը հարկային տարում կազմում է 7, 628, 010, մինչդեռ օրվա հացի համար կռիվ տվող հասարակության լայն զանգվածը այսպիսի փողերի մասին չի էլ կարող երազել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4104 | 0 | 0
Facebook