Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

«Պոբեդան» հրապարակել է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը

21:03, Суббота, 12 Ноября, 2016 года
«Պոբեդան» հրապարակել է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքի մեկնարկի ամսաթիվը
     «Պոբեդա» լոուքոսթերը սկսում է Մոսկվա–Գյումրի ավիատոմսերի վաճառքը, լրագրողներին տեղեկացրել է լոուքոսթերի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը։
    
     «Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 21–ից, իսկ 2016 թ.–ի դեկտեմբերի 15–ից ընկերություն կսկսի իրականացնել կանոնավոր թռիչքներ շաբաթական երեք օր` երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Մեր ուղևորների համար կկազմակերպենք հատուկ և հարմարավետ տեղափոխում Գյումրու օդանավակայանից Երևան` Fly&Bus ծառայության շրջանակում», – նշել է Կալմիկովը, հաղորդում է Ինտերֆաքս–տուրիզմը։
    
     Ավիաընկերության մամուլի ծառայությունից ավելացրել են, որ նշված ուղղության համար կան սահմանափակ քանակությամբ տոմսեր նվազագույն սակագնով` 999 ռուբլի կամ 16 դոլար։
    
     Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) «Պոբեդային» թույլատրել է չվերթեր իրականացնել դեպի Գյումրի։
    
     «Պոբեդան» հոկտեմբերի վերջին Ռոսավիացիայից թույլտվություն էր ստացել ուղիղ չվերթեր իրականացնել Մոսկվա–Գյումրի ուղղությամբ։ Միաժամանակ ավելի վաղ ընկերությունը նախատեսում էր Մոսկվայից թռիչքներ իրականացնել նաև Երևան` տարանցում կատարելով Դոնի Ռոստովում։ «Պոբեդան» այս ուղղությամբ թռիչքներ կատարելու թույլտվություն էր ստացել դեռ հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չէր կատարել։
    
     Նոյեմբերին «Պոբեդայի» աղբյուրը Ինտերֆաքսին տեղեկացրել էր, որ ընկերությունը հրաժարվում է Երևան նախատեսված թռիչքներից «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր գնի պատճառով (ըստ աղբյուրի` այն կազմում է 50 եվրո մեկ ուղևորի համար) ։
    
     Այնուհետև Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Պոբեդայի» չվերթերը նախատեսված չեն եղել «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ այն «նախատեսված չէ բյուջետային ավիաուղիների սպասարկման համար» ։
    
     Ինտերֆաքսի աղբյուրի խոսքով, Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, ի տարբերություն «Զվարթնոցի», «Պոբեդային» տրամադրել է սպասարկման արտոնյալ պայմաններ։ Ընկերությունից հաստատել են, որ «լոուքոսթերի աշխատանքի պայմանները շատ հարմար են», սակայն չեն հրապարակել սպասարկման արժեքը։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3846 | 0 | 0
Facebook