Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Բախում

08:37, Вторник, 20 Сентября, 2016 года
Բախում
    
    
    

Սպասման տարածությունը սառույցի մեջ նախշեր է,

որտեղ երևում է աշխարհը շրջված,

որտեղ սպասում ես ինձ,

որտեղ ես չկամ՝

սահել ընկել եմ մատներիցդ ցած…


    

Ափերիդ ջերմությունը հալոցքն է սրտիս,

Դու լա՛ց ես լինում -

Սի՛րտս է լալիս,

Ծովի վրա ձյան փաթիլն է նստում

Ու հալվում ցավից…


    

Պատերազմ է խորթ –

Աչքերիդ խորքում,

Սպասումն է Հույսի հետ բախվել,

Շուրթերիդ մեղավոր բացվածքում

Կուսական մի ժպիտ է սառել…


    

Մահանում եմ ես այդ պատերազմում,

Որ ինձ հետ մահանա նաև բախումը -

Վախի ձեռքերով այտերդ է շոյում,

Երկարակյաց,

սրիկա Սպասումը…


    

Տատանվում ես նուրբ, ալիքի նման,

Սպասման ու Վախի սահմանին,

Մեկ սպասմանն ես ապտակում անխնա,

Մեկ ծնրադրում ես Հույսին:


    

Սպասո՞ւմն ես ընտրում, թե՞ Վախի մահը,

Թե՞ աչքերս ես քսում

Աչքերիդ,

Գրկում ես գլխիվայր շրջված աշխարհը,

Սեղմում կաթնահամ կրծքիդ:


    

… Վերադառնում է աշխարհն իր նախկին դիրքին

Սպասման կոտրված զրահով,

Հոգնած ու սոված մարմնիդ…

Շուրթերս են ննջում դողալով…


    

Ս.Ումառ-Հարությունյան

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4195 | 0 | 0
Facebook