Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 06 Октября, 2024 года

Статьи

Սուրբ Լալշ. պատմություն և առեղծված

13:57, Понедельник, 25 Июля, 2016 года
Սուրբ Լալշ. պատմություն և առեղծված

Լալշա Նուրանի. Լալըշ բառի բացատրությունը մինչ օրս շարունակում է բարդույթ հանդիսանալ շատերի համար և վերջնական չի տրվել այս բառի բացատրությունը մեկը Ռուս գրողներից Ստանիսլավ Գրիգորևը «Սուրբ Լալըշ» գրքի հեղինակն է: Շատ եզդի հոգևորականներ, սակայն, համոզված են, որ Լալըշ անունը դա Աստծուն իր կողմից տրված 3003 անուններից մեկն է (ըստ Շարֆադին կրոնի’ Աստված ունի 3003 անուն): Իսկ Նուրանի բառը թարգմանաբար նշանակում է լուսապայծառ, ինչպես նաեւ՝ նուր-լույս, անի եզդիերեն բերեց բառից, այսինքն՝ Նուրանի նշանակում է նաև լուսաբեր: Առհասարակ, նուր բառը շատ մեծ նշանակություն ունի եզդիների համար, քանի որ եզդիների կրոնը շատ հստակ ասում է, որ Աստված իր լույսից (ժը նուրա խա) ստեղծեց Տաուսե Մալակին և Շիխադիյին և մնացած բոլոր հերշտակներին: Բացի այդ, ադաբիերեն (աղոթքների լեզուն) , Նուր բառով կոչում են նաև Շիխադիյին: Ահա այս անունով է կոչվում նաև եզդիների գլխավոր սրբավայրը:

Եզդիների կրոնն ասում է, որ երբ երկինքն ու երկիրը ստեղծվեցին, գետնին չկար ոչինչ. ամբողջը ջրով էր պատված ու 40 տարի շարունակ մեր մոլորակը չուներ ցամաք, ոչ մի կենդանական և բուսական աշխարհ, ոչ մի մարդ արարած: Աստծո ձայնը լսելով միայն հրեշտակապետ Տաուսե Մալակը, սուրբ Լալըշա Նուրանին երկնքից տեղափոխեց երկիր մոլորակ և այդ ժամանակ միայն ցամաքը երևաց և շուրջբոլորը կանաչով պատվեց:

Լալըշա Նուրանին իր տարածքով հանդերձ եզդիների համար համարվում է դրախտ, որտեղ ամեն մի ծառ, ամեն մի ճյուղ, ամեն մի քար համարվում է սրբություն և ունի իր պատմությունը:

Լալըշա Նուրանին եզդի ազգի գլխավոր սրբավայրն է, որտեղ նստում է Բավե Շեխ բարձրաստիճան հոգևորականը՝ իր ենթականերով: Լալըշում են քննարկվում և լուծվում կրոնի հետ կապված բոլոր հարցերը Բավե Շեխի գլխավորությամբ:

Լալըշը գտնվում է Իրաքի հյուսիսային մասում և մտնում է Շեյխանի կազմի մեջ՝ նրանից գտնվելով ընդամենը 10-12 կմ, իսկ Շանգալից ՝120-130 կմ հեռավորության վրա: Այստեղ, տարվա ընթացքում շատ ծիսակատարություններ են անցկացվում, որին մասնակցում են եզդիներ տարբեր շրջաններից: Տոն օրերին Լալըշի ամբողջ տարածքը լուսավորվում է՝ շնորհիվ վառվող 366 ճրագների, որոնք տեղակայված են տարբեր տեղերում: Լալըշի տարածքում են թաղված եզդի շատ կրոնավորներ, որոնք իրենց կյանքը նվիրել են կրոնին և սրբացվել եզդի համայնքի կողմից: Լալըշը շրջապատված է երեք սարերով՝ ճիայե Արաֆաթե, ճիայե Ըզրատե, ճիայե Մշհատե, որոնք իրենց գիրկն են առել սրբավայրը և ստեղծել մի սքանչելի, գեղատեսիլ տեսարան: Լալըշա Նուրանիյում գտնվում է 366 սրբավայրեր, որոնցից ամեն մեկն ունի իր անունը և ծառայողը (եզդ.մջեվր) : Ամեն մի սրբության մոտ պետք է ծառայի այն հոգևորականը, ով համարվում է այդ սրբության ներկայացուցիչը: Օրինակ Շեխ Շամս սրբավայրին ծառայություններ է մատուցում միայն Շեխ Շամս շեխերի ներկայացուցիչներից մեկը (մջեվրե զիյարատա Շեխ Շամս, գարակի շեխե Շեխ Շամսա բա) , ով ընտրվում է հոգևոր խորհրդի կողմից: Ասում են, որքան սրբություններ ունի Լալըշը իր տարածքում, այնքան էլ կոբաներ (սրբավայր, զիյարատ) ունի իր տարածքից դուրս, որոնք գտնվում են նրանից տարբեր հեռավորությունների վրա, հատկապես Շանգալի լեռնային հատվածում և Բաշիկ ու Բահզանում: Դրանցից են օրինակ, կոբա Շեխուբաքր (գտնվում է Բաշիկ ու Բահզանում), կոբա Նասըրդին (գտնվում է Բաշիկ ու Բահզանում), կոբա Սջադին (գտնվում է Բաշիկ ու Բահզանում), կոբա Շարֆադին (Շանգալի լեռնային հատված՝ Սարդաշտի տարածքում), կոբա Չլմերան (Շանգալի լեռնային հատված՝Սարդաշտի տարածքում), Կոբա Մամա Ռաշան (Մակլուբ սարի մոտակայքում), կոբա Շեխալե Շամսա (Շեյխան քաղաքում), կոբա Շեխ Մանդ Փաշա (Շեյխան քաղաքում) և այլն: Կան սրբավայրերը, որոնք կրում են այս կամ այն հրեշտակի անունը, որոնք եզդիերեն կոչվում են նաև նիշան: Օրինակ, նիշանա Շեխալե Շամսա, նիշանա Շարֆադին, նիշանա Մամա Ռաշան: Լալըշում բացի մի քանի տասնյակ նիշաններից, կան հետևյալ կոբաները.

կոբա Շիխադի

կոբա Մալակ Շիխսըն

կոբա Փիրա Ֆաթ

կոբա Շեխուբաքր

կոբա Շեխ Շամս

կոբա Կանյա Սպի

կոբա Շեխալե Շամսա

Նախքան Շիխադիյի գլխավոր զիյարատ հասնելը (մոտ Դիվանա Բավե Շեխին), կա փոքրիկ կոբա, որին կոչում են կոբա Փիր-Մանդե Գոռ: Շիխադիյի սրբավայրի տարածքում կան մի քանի մեծ ծառեր, որոնք սուրբ են համարվում, դրանց կոչում են դարա Զարգոզե: Այդ ծառի կտորներից եզդի հոգևորականները Լալըշում պատրաստում են սրբազան Խարկան (Խարկա շադե 14 տավակ արդ ու ազմանա) , որը եզդիների համար համարվում է առաջին սրբությունը: Դարա Զարգոզե ծառի մոտ է գտնվում Լալըշի աղբյուրներից Կանյա Շվանա փոքրիկ աղբյուրը: Իսկ Շիխադիյի զիյարատի մուտքի մոտ (բար դարգե Շիխադի) ՝ աջակողմյան հատվածում, պատին պատկերված է սև օձ, մինչ օրս չի պարզվել, թե ինչպես է այն առաջացել պատի վրա: Եզդիների համար օձ սպանելը մեղք է համարվում: Ըստ Շարֆադին կրոնի’ պանթեոնի հրեշտակներից Շեխ Մանդ Փաշան շատ լավ էր հասկանում օձերի լեզուն և կարողանում էր կառավարել նրանց: Նրան եզդիները կոչում են Միրե Մարա (օձերի հովանավոր կամ օձերի արքա):

Լալըշում բացի Զարգոզ սրբազան ծառից, կան նաև մի շարք այլ սրբազան ծառեր (դար) .

Դարա Նազարա – Կանյա Սպի աղբյուրի տարածքում: Այն մարդիկ, որոնց վրա անեցք կա, նրանք այդ ծառի կտորներից վերցնում և իրենց մոտ են պահում:

Դարա Խավե – Կանյա Սպի աղբյուրի տարածքում: Այն երեխաները, ովքեր չեն կարողանում քնել գիշերները, նրանց ծնողները երեխաների հետ միասին այցելում են Լալըշ և այդ ծառի կտորներից վերցնում և պահում իրենց երեխայի մոտ:

Դարա Սինգան- լեռնային հատվածում է գտնվում՝ Լալըշից Բաաեդիր տանող ճանապարհին:

Դարա Կալանդարա – Լալըշի բակում

Դարա Զանգիլա

Դարա Սինգա

Դարա Լայլե

Դարա Ռսկ ու Բարաքատե – Արաֆաթ լեռան հատվածում: Այս ծառի կտորները հաջողության և հարստության հովանավոր են համարվում:

Լալըշում են գտնվում մի քանի սրբազան աղբյուրներ, դրանք են՝ Կանյա Սպի, Կանյա Զըմզըմ, Կանյա Կոլավա, Կանյա Բարբայկե, Կանյա Շվանա, կանյա Միր Միրա։ Նրանցից, հատկապես առեղծվածային են համարվում երկուսը՝ Կանյա Սպին և Կանյա Զըմզըմը: Ամեն եզդի այցելելով Լալըշ, ՝ առիթը բաց չի թողնում խմել այդ երկու աղբյուների ջրերից, որից հետո կարող է սրբազանի ձեռքով կնքվել այդ ջրերում: Կանյա Սպի և Կանյա Զըմզըմ աղբյուներն այնքան առեղծվածային են, որ մինչ օրս հայտնի չէ, թե որտեղից են դուրս գալիս և ուր են գնում: Շատ հաճախ այդ երկու աղբյուները համեմատում են եղբայր գետերի՝ Տիգրիսի և Եփրատի հետ: Կանյա Սպի աղբյուրը աչքի է ընկնում իր յուրօրինակ համով և քաղցրությամբ: Եզդի կրոնագետները (եզդ. ըլմդար), ասում են, որ ջրհեղեղի ժամանակ, Կանյա Սպի աղբյուրը միակ աղբյուրն է եղել, որը ջրհեղեղից հետո մնացել է նույնքան պարզ ու մաքուր՝ իր նույն համով ու քաղցրությամբ: Կանյա Զըմզըմ աղբյուրը բավականին խորության վրա է գտնվում, և երբ նեղ ճանապարհով հասնում ես այնտեղ, այնպիսի տպավորություն է, կարծես խորհրդավոր տարածքով անցնելիս լինես: Աղբյուրի մոտ կա մի քար, իսկ հետևում՝ փոքրիկ պատ: Այն մարդիկ, ովքեր մեջքի ցավով են տառապում, նստում են այդ քարին, մեջքով հպվում պատին մի քանի անգամ, որից հետո բժշկվում են:

Նախքան Լալըշ հասնելը, կա մի տեղանք, որը կոչում են Սլավ Գե: Ըստ առասպելի՝ այդ տեղանքն այդ անունն է, ստացել, որովհետև հենց այստեղ է Փիր Մամա Ռաշանը կտրում այն մուսուլման առաջնորդի ճանապարհը, ով ցանկանում էր գրավել Լալըշը: Երբ մուսուլմանների առաջնորդն իր զորքով հասնում է Լալըշ՝ ցանկանալով այն գրավել, այդ ժամանակ Շիխադին հոգի է տալիս քարին, փիր Մամա Ռաշանը նստում է այդ քարի վրա և շարժվում Լալըշ՝ նրանց խոչընդոտելու համար: Հասնելով այն տեղանքը, որտեղ իր զորքերի հետ գտնվում էր մուսուլման առաջնորդը, Մամա Ռաշանը նախ նրանց ողջունում է և հարցնում, թե ինչու են ուզում Լալըշը գրավել, այն դեպքում, երբ դա եզդիների հոգևոր կենտրոնն է: Առաջնորդը նրան հարցնում է՝ «Դո՞ւ Շիխադին ես»: «Ո՛չ, ի սեր Աստծո, Շիխադին իմ տերն է, և ես՝ նրա ծառայողը», - պատասխանում է Մամա Ռաշանը: «Իսկ դու ինչպե՞ս ես կտրելու իմ ճանապարհը», - հարցնում է առաջնորդը Այդ հարցերից հետո, Մամա Ռաշանը ձեռքը գցում է պատահած մի ինչ-որ բույսի և այդ բույսը նրա ձեռքում դառնում սուր: Տեսնելով նրա ուժն ու զորությունը՝ առաջնորդը սարսափած հրամայում է իր զորքին ետ վերադառնալ, ասելով. «Եթե նա Շիխադիյի ծառայողն է և նման բաների է ընդունակ, ապա Շիխադին ինչեր կարող է անել»:

Այս առասպելի հիման վրա էլ այդ տեղանքը կոչվում է Սլավ Գե: Սլավ թարգմանաբար նշանակում է ողջույն (Մամա Ռաշանը ողջունեց մուսուլմանների առաջնորդին): Այն քարը, որին Շիխադին հոգի տվեց և Մամա Ռաշանը նստեց ու եկավ Լալըշ, մինչ օրս պահպանված է, և գտնվում է հենց Սլավ Գե տարածքում: Իսկ այն բուսատեսակը, որը Մամա Ռաշանի ձեռքում դարձավ սուր, կոչվում է Ռուլ: Այն եզդիների համար համարվում է սուրբ բուսատեսակ և աճեցվում է Իրաքի, ինչպես նաև հենց Մամա Ռաշան սրբավայրի տարածքում:

Լալըշում ճրագները պետք է վառվեն միայն Բաշիկ ու Բահզանից բերված ձիթապտղի յուղով: Լալըշում է գտնվում նաև երազանքներն իրականացնող մի սրբություն, որին կոչում են Ստունա Մրազա: Այցելելով այնտեղ, ամեն եզդի պետք է երազանք պահի, ապա երկու ձեռքով հպվի նրան և գրկի այն: Եթե ձեռքերի մատները հասնեն իրար, նրան երազանքը կիրականանա:

Լալըշում կա մի տեղանք ևս, որին կոչում են «Շկաֆտա Բարաթա»: Այն բավականին մեծ քարանձավային տեղանք է, և այնտեղ բարձրանալու ճանապարհը բավականին նեղ է: Այնտեղ բարձրանում են ճրագ վառում, այնուհետև ձեռքով փորում սուրբ հողը և բարաթ պատրաստում: Այդ տեղանքին անվանում են նաև «ջիյե ախա բարաթա»: Բարաթը եզդիների սրբություններից մեկն է, ամեն եզդի ուխտավոր անպայման իր հետ վերձնում է բարաթ տուն տանելու ու հարազատներին բաժանելու նպատակով. դա համարվում է ամենամեծ նվիրատվությունը (խեր): Այդ սրբության հանդեպ պետք է շատ ուշադիր լինել և մեղք է համարվում դեն նետելը. այն թալիսմանի պես մի բան է, որը պետք է ամբողջ կյանքում պահել և պահպանել: Բարաթն ամեն մի եզդու ընտանիքում պետք է լինի: Այն պատրաստում են Լալըշի սուրբ հողից՝ Կանյա Սպի աղբյուրի սուրբ ջրով: Չի թույլատրվում ամուսիններին վերցնել և փոխանցել միմյանց:

Լալըշում կան մի քանի քարանձավային հատվածներ (ջիյե շկաֆտա): Դրանք են.

Շկաֆտա Չլախանե – այս տեղանքը հատկապես մեծ նշանակություն ունի չլագըրների համար, քանի որ Չլե Հավինե և Չլե Զվստանե ծոմապահությունների ժամանակ նրանք գնում են այդ քարանձավ և խոնարհվում՝ հանուն Շիխադիյի: Բացի չլագըրներից, ոչ մեկին չի թույլատրվում այցելել այդ տեղանքը:

Շկաֆտա Փիր Հսըն Չինար- Արաֆաթ լեռան հատվածում՝ Օմարե Խալային մոտ

Շկաֆտա Ստունա Մրազա- Արաֆաթ լեռան հատվածում

Շկաֆտա Շեխ մանդ – Շեխ Մանդ սրբության տարածքում

Շկաֆտա Մամադե Ռաբան- Շարֆադին սրբության հատվածում

Շկաֆտա Միր Բրահիմ – Ըզրատ լեռան հատվածում

Շկաֆտա Զըմզըմե – Շիխադի սրբավայրի տարածքում

Շկաֆտա Օմարե Խալա- Արաֆաթ լեռան հատվածում

Լալըշում գտնվող այլ սրբություններ’

  • Դարգե Ամադին – Այն մի տեղանք է, որտեղ կանգնում են Լալըշ այցելած մարդիկ և իրենց հոգին ազատում մեղքերից: Ամադինը եզդիական պանթեոնում համարվում է միլաքատ:
  • Բրքա Նասրդին (Նասրդինի աղբյուրը) - Նասրդինը մտնում է եզդիական պանթեոնի յոթ գլխավոր հրեշտակների մեջ և համարվում է մահվան հրեշտակը. առնում է հոգին: Սրբությունը գտնվում է հենց Շիխադիյի զիյարատում:
  • Նիշանգա Գոհարզեռ ու Զեռգոհար – Այս սրբությունը գտնվում է Շիխադիյի սրբավայրի տարածքում: Շիխադիյին նվիրված տոնի ժամանակ հոգևորականը երեք անգամ պտտվում է այդ սրբության շուրջը
  • Նիշանգե Հար Հաֆթ Սիարե Մալա Ադյա (եզդիական պանթեոնի յոթ հրեշտակներին խորհրդանշող սրբություն)
  • Դարգե Ստյա Էս – Ստյա Էսը եզդիական պանթեոնում համարվում է միլաքատ: Սա մի սրբություն է Լալըշում, որտեղ ֆակիրները նոր պատրաստված բարաթները սրբացնում են:
  • Նիշանա Աբդլկադրե Ռահմանի (Աբդլկադր Ռահմանին մտնում է Կաթանի շեխերի խմբի մեջ և համարվում միլաքատ)
  • Նիշանա Շեխուբաքր
  • Նիշանա Նասըրդին
  • Նիշանա Սըջադին
  • Նիշանգա Ալուբաքր
  • Նիշանա Սլթան Էզիդ
  • Նիշանա Հաջի Մամադ
  • Նիշանգա Մամե Շվան
  • Շկաֆտա Մամե Շվան (Մամե Շվանի քարանձավը)
  • Նիշանգա Զբենիա
  • Դարե Բհոշտե (Դրախտի դուռ)
  • Նիշանգա Օմար Մանդ
  • Նիշանգա Ստյա Էս (կամ Էստ)
  • Նիշանգա Մալակ Զայն
  • Նիշանա Կադիբըլբան
  • Նիշանգա Դաուդե բը Դարման
  • Նիշանգա Սորիկ ու Խորիկ
  • Նիշանա Փիր Մամադե Ռաբան
  • Շկաֆտա Աբդի – Ռահման (Աբդի- Ռահմանի քարանձավը)
  • Նիշանա Փիրե Ջարվան
  • Նիշանա Ամադին (մտնում է Շամսանի շեխերի խմբի մեջ և համարվում միլաքատ)
  • Նիշանա Շեխալե Շամսա (մտնում է Շամսանի շեխերի խմբի մեջ և համարվում միլաքատ)
  • Նիշանա Տոկալե Շամսա (մտնում է Շամսանի շեխերի խմբի մեջ և համարվում միլաքատ)
  • Նիշանա Հաջյալե Մոմըն
  • Նիշանա Բավըկե Շամսա (մտնում է Շամսանի շեխերի խմբի մեջ և համարվում միլաքատ)

Լալըշի առաջացման ժամանակաշրջանը մինչ օրս անհայտ է, շատ ուսումնասիրություններ են կատարվել Լալըշում ՝ պարզելու նրա առաջացման գոնե ոչ ստույգ ժամանակաշրջանը, սակայն փորձերը չեն պսակվել հաջողությամբ: Հասկանալի չէ նաև, թե ինչպես է այն կառուցվել, և ամենակարևորը, մի՞թե մարդն է դրա հեղինակը:


     Ռոման Ավդոյանի ու Էմմա Սադոյանի «Եզդի ազգի կրոնն ու ազգային սովորույթները» գրքից
    
    

Источник: Dengeezdia.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10972 | 0 | 0
Facebook