Идет загрузка...
Сегодня:  Вторник, 08 Октября, 2024 года

Статьи

Եզդիների կրոնը

15:45, Среда, 29 Июня, 2016 года
Եզդիների կրոնը

Ադնան Խերավի` «Եզդիները միաստվածական ժողովուրդ են»

Եզդիներ, պետականություն չունեցող այս ազգը սփռված է աշխարհով մեկ, նրանց թիվը հասնում է մոտ 3 միլիոնի: Այս ժողովրդի կրոնի մասին լսվել են բազմաթիվ իրականությանը չհամապատասխաող կարծիքներ, ոմանք նրանց համարում են կրակապաշտ, ոմանք հեթանոս, իսկ ոմանք էլ Քրիստոնյա: Այն ինչ իրականում եզդիների կրոնը կոչվում է Շարֆադին: Կրոնին և ազգին վերաբերող շատ հարցերի մասին, եզդիական համայնքի շատ ներկաացուցիչների հետ խոսեց` վերջերս Հայաստան ժամանած, եզդի ազգի նշանավոր հրապարակախոս ու կրոնի գիտակ` Ադնան Խերավին, որն անդադառնալով կրոնին ասաց.
     «Մեր կրոնը սովորեցնում է բարություն, մարդկայնություն ու համեստություն և յուրաքանչյուր եզդի պետք է պաշտի միակ Աստծուն ու իր յոթ հրեշտակներին:
     Պետք է յուրաքանչյուր առավոտյան (իհարկե կան նաև կեսօրվա և երեկոյան աղոթքներ ևս), թեքվել արևելքի կողմ ու աղոթել, քանի որ արևը մեզ համար Սուրբ սինվոլ է: Մեր աղոթքներից մեկում ասվում է` Աստված օգնիր 72 ազգերին ապա նոր մեզ` եզդիներիս: Սա այն բազմաթիվ փաստերից մեկն է, որն ապացուցում է մեր կրոնի մարդասիրությունը»:
     Շարֆադինը փակ կրոնական համակարգ է (ոչ մի այլազգի չի կարող ընդունել Շարֆադին կրոնը և այս կրոնից դուրս եկողն այլևս չի համարվում եզդի), որը դարեր շարունակ գաղտնի է պահվել այլադավաններից: Ապրելով հիմնականում մուսուլմանների շրջանում, եզդիները մշտապես կանգանած են եղել լինել - չլինելու խնդրի առջև և հաճախ են ենթարկվել բռնությունների` կրոնական պատկանելիության պատճառով, մասնավորապես մուսուլմանների ու քրդերի կողմից: Այս հավատի ու այն կրող դավանանքային խմբերի շուրջ ձևավորվել է թերևս ամենահակասական կարծիքները, որոնցից մեկի համաձայն Շարֆադին կրոնը ձևավոևվել է բանավոր ավանդազրույցների հիմման վրա, սակայն սա մասամբ է համապատասխանում իրականությանը, քանի որ եզդիներն ունեն երկու սուրբ գիրք` Մասաֆա Ռաշ և Քտեբա Ջլվայե, որոնք սակայն չեն պահպանվել: Եզդիների գլխավոր սրբատեղին Սուրբ Լալշն է, որը գտնվում է նրանց պատմական հայրենիքում` Հյուսիսային Իրաքում: Եզդիները միաստվածական ժողովուրդ են, ովքեր պաշտում են միակ աստծուն` Խոադեյին, որին տեսնում են արևի` Շամսի միջոցով, հենց այս պատճառով էլ եզդիներին հաճախ անվանում են արևորդիներ (արևը համարվում է պաշտամունքի սինվոլ): Շարֆադին կրոնում Աստված ամենազոր է ու նա է ստեղծել և չարը, և բարին: Եզդիների մոտ կիրակին համարվում է շաբաթվա առաջին օրը, քանի որ Թաուսի Մքալակը ստեղծվել է այդ օրը: Բացի Թաուսի Մալակից կան ևս վեց այլ հրեշտակներ, որոնք ստեղծվել են շաբաթվա մնացած օրերի հերթականությամբ:
     Աստված, Շարֆադին կրոնում, ունի 3 տեղապահ` Թաուսի Մալակը, Սլթան Եզիդը (ում անունով էլ կոչվել է այս ազգը) և Շիխադին (ում գալստյան ժամանակ էլ գրվել են սուրբ գրքերը և կրոնը վերածվել փակ կրոնական համակարգի), այս երեքը միասին կազմում են եզդիական Սուրբ երրորդությունը:

Ինչպես նշեց հրապարակախոս Ադնան Խերավին, ի տարբերության քրիստոնեության, մուսուլմանության և այլնին, Շարֆադին կրոնը չունի կոնկրետ ստեղծման թիվ ասելով.
     «Երբ մարդկությունը ունակ լինի պարզելու, թե, երբ է ստեղծվել առաջին մարդը, այդ ժամանակ էլ կիմանանք մեր ազգի ու կրոնի ստեղծման թիվը, քանի որ Աստված առաջինը ստեղծել է 7 հրեշտակներին, իսկ Լալշը (եզդիների գլխավոր սրբավայրը), Աստծո ու 7 հրեշտակների հավաքտեղին է ու տունը։ Հրեշտակներից առաջինը Աստված ստեղծեց Տաուսե Մալակին, որը իր արարման օրից սկսած փնտրել է Աստծուն և 40000 տարի անց նա գտել է, և այդ ժամանակ Աստված նրա գլխին է դնում Տաուսի նշանը և նրան կարգում է 7 հրեշտակների հրեշտակապետ կամ փիր (HOSTA): Այս ամենից հետո Աստված ասում է Մալակե Տաուսին, որ մյուս հրեշտակներին ևս բերի իր մոտ։ Եվ, երբ բոլոր հրեշտակները հավաքվում են Աստծո մոտ, Աստված նրանց ներկայությամբ ստեղծում է աշխարհը, հետո մարդուն և Մալակե Տաուսին կարգում է Երկիր մոլորակի պահապան և ծաղկման ու զարգացման պատասխանատու» ։
     Ադամի ստեղծումից անցնում է 40000 տարի, Մալակե Տաուսը ասում է հողին, որ կյանք առնի և գեղեցկանա քանզի Աստված է օրհնել նրան, իսկ հողը պատասխանում է . «ես առանց Աստծո շնչի չեմ կարող ծախկել» , - և այդ ժամանակ Աստված երկիր է իջեցնում իր տունը, որն էլ հենց Լալշն է:
     Ադնան Խերավիի խոսքով Աստված երկիր է իջեցնում նաև «Կանյա Սպի» -ն (օրհնված աղբյուր) և երկիրն ու երկինք նման շնորհի արժանանալով ծախկում ու գեղեցկանում են: Եվ հենց այս օրն է, որ եզդիները նշում են «Չարշամա Սորը» ` Կարմիր չորեքշաբթին, կյանքի արարման օրը։
     Երբ Շարֆադին կրոնի գիտակը` Մալակ Ֆարխադինը հանդիպում է Աստծու տեղապահներից Շիխադիին, Շիխադին նրան հարցնում է, թե որտեղից ես գալիս, իսկ Մալակ Ֆարխադինը պատասխանում է, թե ես գնացի ու սերտեցի Շարֆադինի կրոնը ծայրից ծայր, իսկ Շիխադին պատասխանում է.
     «Դու կարող ես Շարֆադին կրոնը սովորել այնքան, ինչքան աղավնին կարող է իր կտուցով ջուր վերձնել օվկիանոսից»:
     Սրանից հետևություն, որ դեռ բազմաթիվ գաղտնքներ կան չբացահայտված այս կրոնի մասին:

Ինչպես յուրաքանչյուր կրոն, այս կրոնը նույնպես ունի իր արգելքները.
     Արգելվում է`
     ամուսնությունը այլ դավանաքի ու կրոնի պատկանող ներկայացուցիչների հետ
     ներկաստայական (Շեխ, Փիր, Մրիդ, Շեխ ու Փիր` հոգևոր դաս, Մրիդ` աշխարհիկ դաս) ամուսնությունը
     ուտել խոզի միս
     այլադավանին գերեզման փորել եզդու համար
     կանանց` մութն ընկնելու պես սև գլխաշոր կրել (սգի նշան է)
     քառասունք նշել
     ստել, սուտ երդում տալ
     անիծել, չարախոսել և այլն...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
27844 | 0 | 0
Facebook