Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Միջազգային մամուլի անդրադարձը` Հռոմի Պապի` վերջին պահին ելույթում ավելացրած ցեղասպանություն եզրույթին

Xachik Simonyan
Автор:
Xachik Simonyan
23:13, Пятница, 24 Июня, 2016 года
Միջազգային մամուլի անդրադարձը` Հռոմի Պապի` վերջին պահին ելույթում ավելացրած ցեղասպանություն եզրույթին

«Այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունը, ցավոք, գլխավորեց անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը...» . Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ելույթի հենց այս հատվածով են BBC-ն, Associated Press-ը, Reuters-ը, ABCNews-ն սկսել իրենց հոդվածներն` անդրադառնալով Հռոմի Պապի Հայաստան կատարած այցին ու նախագահականում ունեցած ելույթին: «Հռոմի Պապը վերջին պահին ելույթում ավելացրեց ցեղասպանություն բառը», - հավելել են լրատվամիջոցները` մեջբերելով Վատիկանի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրենի խոսքերը. «Պապի նախնական ելույթում ցեղասպանություն բառը չկար, բայց վերջինն անակնկալ կերպով հայտարարեց, որովհետև ուզում էր», - լրագրողներին պարզաբանել էր Ֆեդերիկո Լոմբարդին:

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ էլ շեշտել են, որ Հռոմի Պապը ցեղասպանության մասին խոսել էր նաև նախորդ տարի, ինչից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին:

Սրբազանի նշանավոր այցն անտարբեր չի թողել նաև ադրբեջանական լրատվամիջոցներին, որոնք շտապել են հիշեցնել, որ Ֆրանցիսկոս Պապը սեպտեմբերին այցելելու է նաև Ադրբեջան, ապա` Վրաստան: Ադրբեջանցի քաղաքագետներն էլ իրենց հերթին ասել են, թե Հռոմի Պապի` ցեղասպանություն եզրույթն արտասանելու հանգամանքը բացասական ազդեցություն չի ունենա նրա` Բաքու կատարելիք այցի վրա, քանի որ «Ֆրանցիսկոս Պապին հյուրընկալելու են որպես կաթոլիկ աշխարհի առաջնորդի` ուշադրություն չդարձնելով այդ հանգամանքի վրա»:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4663 | 0 | 0
Facebook