Շենգավիթ վարչական շրջանի «Վան» համատիրության տնօրեն Արմեն Մելոյանն արդեն 20 տարի ղեկավարում է համատիրությունը: Բնակպայմանների բարելավման, բնակիչների խնդիրներն անպատասխան չթողնելու նրա որդեգրած քաղաքականության արդյունքը տեսանելի է կատարված աշխատանքով, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն այս տարիների ընթացքում ներկայացվել է Շենգավիթ վարչական շրջանի լրատվական ծառայությանը:
Ստորև՝ համատիրության նորաբաց ֆեյսբուքյան էջն է, որտեղ տեղադրված են միայն այս ամիս իրականացված աշխատանքների լուսանկարները. շենքի մուտքի աստիճանների, տանիքների վերանորոգում, անձրևատար խողովակների փոխարինում նորերով, կոյուղագծերի վերանորոգում և այլն: