«Երբ ձայները լռում են» . այսպես է կոչվում Լուսինե Դավթյանի և Lusil Dance Theatr-ի բեմադրած պարային ներկայացումը, որն աչքի է ընկնում իր յուրահատկությամբ, բարձր ճաշակով ու խորը իմաստով: Պարուսույցն ու պարողները խոսում են ոչ թե լռության, այլ աղմուկի մասին: «Ներկայացման ընթացքում պարողներն ավելի են խորանում իրենց մեջ` ստիպելով ազատել սեփական մարմիններն աղմուկի արտացոլումից: Մենք թույլ ենք տալիս մեր մտքերին ու մարմնին զգալ և շարժվել գլխիվայր: Ի՞նչ կլինի, երբ ձայները դադարեն: Կարող է դա լուծում լինել` այլ կերպ զգալու ու գործելու համար», - ահա այսպես է ներկայացումը մեկնաբանում հեղինակը: