Կոմիտեի գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը և գրասենյակների սպասարկման վարչության պետ Արման Օսիկյանն այսօր «Հրազդան» սպասարկման գրասենյակի աշխատակիցներին ներկայացրին նորանշանակ պետին՝ Սամվել Մելոյանին։
«Հրաշալի», - առաջին օրվա իր զգացողությունն այսպես գնահատեց Մելոյանը, որը Կադաստրի համակարգում է 2014 թվականից. առաջ է գնացել քայլ առ քայլ՝ սկսելով որպես արխիվի բաժնի օպերատոր, շուտով դառնալով կրտսեր, ապա՝ առաջատար մասնագետ, հետո՝ ռեգիստր, իսկ այս նշանակումից առաջ «Արաբկիր» գրասենյակում սրահի պատասխանատու էր։ Մելոյանն ամեն օր աշխատանքի է ուղղվելու Երևանից, չի սրտնեղում։
Նա ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը (մագիստրոս) ։ Ծառայել է ՀՀ ոստիկանության զորքերում։
Տիկինը՝ Աննա Առաքելյանը, իրավաբանական և հաշվապահական ընկերությունում գլխավոր հաշվապահ է։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան ջից: