Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Խոստովանություն

14:36, Вторник, 19 Февраля, 2013 года
Խոստովանություն

Երկար մտորումներից հետո որոշեցի ինքս ինձ հետ անկեղծանալ, և հասկանալով, որ կյանքն առանց քեզ իսկապես ոչինչ է` ստեղծեցի քո պատկերը իմ երազներում: Ամեն գիշեր աչքերիս կոպերը փակվելիս քո պատկերն է ինձ տեսության գալիս, բերելով որպես «նվեր» արցունք ու թախիծ: Գուցե դա իսկապես նվեր է, որ ստիպում է անվերջ քո մասին մտածել:

Իմ սիրո դրսևորումը քեզ համար աննկատ է, իսկ դու անգամ չես էլ փորձում նկատել:

Հեռվում, մշուշում թաքնված հուշերս փորձում եմ թաղել մոռացության անծայր փոսում: Փորձում եմ, բայց չի ստացվում.մոգականը միախառնված է այս անհեթեթ թվացող իրականությանը, իսկ այդ հուշերի մշտական գարշելի ներկայությունը ապրելու հենարան է դարձել ինձ և «քեզ» համար: Հին է սերն իմ, և այն ավելի նորովի մատուցում եմ քեզ իմ երազներում.այնտեղ դու իմն ես, այնտեղ սերը քո իմ ամենաթանկ ընծան է: Եվ արդեն գիշերս ավարտ չունի, ես էլ չեմ ուզում առավոտը գա, իսկ եթե գա… գոնե քեզ հետ գա, որ գրկեմ ցավս ու լամ քո գրկում:

Ինչպես բացատրեմ լռությանս բուն ասելիքը, դու հասկանում ես ես վախենում եմ շատ եմ վախենում քո արձագանքից ու քո աչքերից: Բացատրություններ?դրանք քեզ ամենևին էլ հարկավոր չեն, դու միշտ հասկացել ես դիմացդ գտնվող մարդու աչքերում` ինչ է թաքնված:

Իսկ քո աչքերը…ինչքա~ն գեղեցիկ են, խորհրդավոր ու պարզ: ուզում եմ գեթ մի պահ զգալ, որ այնտեղ գտնվող կրակը ինձ համար է այրվում ու բոցկլտում:

Իմ անհաս երազ ես անիծում եմ ինձ, քեզ այսքան սիրելու համար: Եվ անիծում եմ քեզ, որ այնպես, ինչպես ես եմ քեզ սիրում սիրես դու մեկին:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
4
Не нравится
0
4337 | 0 | 0
Facebook