Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Մի գնա

21:16, Воскресенье, 21 Апреля, 2013 года
Մի գնա
     Լուր, որը տակնուվրա է անում մարդու ներաշխարհը, հանգեցնում հիասթափության, սպանում բոլոր զգացմունքները և անտարբերության թանձր նստվածք իջեցնում հարաբերություններում: Բաժանում ՝ փորձություն սիրո համար՝ դաժան փորձություն, բայց մի՞թե հնարավոր է անվերջ բաժանվել ու սպասել: Դժվար է, երբ դմացինդ դիմացինդ գիտակցում է՝ ինչ է կորուստը, բայց հնարավո՞ր չէ պարզապես չգնալ: Իսկ անտարբերություն խաղալը կամ հենց ինքը անտարբերությու՞նը չէ մեր միակ թշնամին: Քայլ առ քայլ հասնում է իր նպատակին քո անտարբերությունը, իսկ դու ընտելացնելուց զատ փորձում ես սիրել տալ այդ անտարբերությանդ: Հասկանու՞մ ես …ես չեմ ցանկանում սիրել անտարբերությունը, որովհետև սիրում եմ քեզ…չեմ ցանկանում ներել դավաճանությունը, որովհետև գնահատում եմ ինձ…չեմ ցանկանում դառնալ հերթական, որովհետև դու ես իմ միակը: Եվ ուզում եմ մնաս, քանզի սովորեմ ներկայությանդ: Ուզում եմ միշտ զգալ ձեռքերիդ ջերմությունը, ուզում եմ վայելել քո ժպիտի անկեղծությունը: Ուզում եմ դառնաս նախկինը, չէ՜… ուզում եմ ամեն-ինչ լինի այն ժամանակվա նման պարզ ու ջերմ: Ուզում եմ չվախենանք սեր անվանել այն ինչ հիմա անուն չունի: Մի գնա…շատ եմ ուզում այս բառերը ասել. ես գնահատում եմ քո անտարբերությունը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
7700 | 0 | 0
Facebook