Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 25 Февраля, 2024 года

Статьи

«Մարդ պիտի իմանա, թե ինչ է ուզում կյանքից»

22:24, Пятница, 22 Апреля, 2016 года
«Մարդ պիտի իմանա, թե ինչ է ուզում կյանքից»
    
Կամ՝ ինչպես պլանավորել օրը
     Կան մարդիկ, որոնք պլանավորում են իրենց գործերը ոչ միայն տվյալ օրվա, ամսվա, այլ նույնիսկ տարիների կտրվածքով: Իհարկե, վատ չէ պլանավորված եւ կազմակերպված առաջ շարժվելը, բայց միշտ չի ստացվում պլանավորածն ամբողջությամբ իրականացնելը, իսկ պատճառները բազմազան են:
     Մեր զրուցակից Անահիտ Հովհաննիսյանը, որ մասնագիտությամբ երաժիշտ է, պարտադիր պայման է համարում ամեն օր աշխատանքի գնալուց առաջ նախօրոք իմանալ, թե ինչ է սպասվում իրեն, այստեղ նրան «օգնության» է հասնում սուրճի մրուրը:
     «Սիրում եմ առավոտյան սուրճ ըմպել: Հավաքում եմ հարեւաններիս եւ «սուրճի սեղան» պատրաստում նրանց համար: Արդեն արարողակարգի նման բան է դարձել, պետք է սուրճս խմեմ եւ բաժակս «նայել տամ»: Դա կարծես ինձ ինքնավստահություն է տալիս, հետո բարձր տրամադրությամբ եմ շարունակում օրս: Իսկ երբ լսում եմ, որ լավ դեպքեր են տեղի ունենալու ինձ հետ, ավելի եմ ոգեշնչվում եւ բարձր տրամադրությամբ շտապում աշխատանքի», -ասում է տիկին Անահիտը:
     Մեր զրուցակից 16-ամյա Անին էլ ասում է, որ աստղագուշակ կարդալն է իր ամեն օրվա պարտադիր զբաղմունքը, իհարկե, սրա հետ մեկտեղ, չի մոռանում, որ աստղերը հուշում են, բայց ոչ պարտադրում. «Ինձ համար կարծես կարեւոր է դարձել իմանալ, թե ինչ է սպասվում ինձ, չեմ կարողանում առանց պլանավորման դուրս գալ տնից: Գիտեմ, որ կան բազում տարբերակներ օրը պլանավորելու, ինչպես նաեւ ապագան իմանալու համար: Շրջապատում շատերն են ասում, որ սխալ եմ վարվում՝ անընդհատ կախում ունենալով աստղագուշակից: Ես էլ նրանց պատասխանում եմ, որ աստղագուշակ կարդալը ինձ օգնում է ավելի ճիշտ պլանավորել օրվա անելիքներս»:
     Անիից փորձեցինք ճշտել՝ արդյոք տեղյա՞կ է գուշակությունների վերաբերյալ մեր եկեղեցու դիրքորոշման մասին: «Ես ինքս եմ գնացել եկեղեցի եւ զրուցել քահանայի հետ: Գիտեմ, որ եկեղեցին ունի իր հստակ դիրքորոշումն այս հարցում, եւ այն չի խրախուսում նման բաները: Սուրբ Գրքում ասվում է, որ միայն Աստված գիտի, թե ինչ է մեզ սպասվում, եւ պետք չէ ընկնել ժամանակից առաջ՝ օգտագործելով տարբեր հնարքներ՝ ապագան գուշակելու համար», -ասում է Անին:
     Այնուամենայնիվ՝ պե՞տք է, արդյոք, օրը պլանավորել: Հոգեբան Լաուրա Ավետիսյանը կարծում է, որ դա շատ անհատական է. «Ամեն մարդ ունի իր ազատ կամքը եւ ազատ ընտրության հնարավորությունը»: Հոգեբանը վստահեցրեց, որ օրը ճիշտ պլանավորման արդյունավետ մեթոդ չկա: «Արդյունավետությունը կախված է ոչ թե օրը ճիշտ պլանավորելուց, այլ նրանից, թե ինչ է մարդը ուզում իր կյանքից»: Պլանավորել օրը, թե ոչ՝ մնում է յուրաքանչյուրի հայեցողությանը: Սակայն պետք է միշտ հիշել, որ ժամանակն արագ է թռչում եւ պետք է այն արդյունավետ օգտագործել ու զուր չէ ասված՝ «ժամանակը ոսկի է»:
     ՀԱՍՄԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ
     «Առավոտ»
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/04/16/680739/
    
     © 1998 - 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Источник: Aravot.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
| | |
9365 | 0 | 0
Facebook