Երեխային կրթությունից զրկելը պետք է պատժվի օրենքով
Օրերս Երևանում տեղի ունեցավ «Եզդի կանանց կրթության իրավունքի խախտումը» զեկույցի քննարկումը, ինչպես նաև տրվեցի պատվոգրեր համայնքում արդի խնդիրներին առնչվող կանանց, ովքեր իրենց ակտիվ գործունեությամբ փորձում են լուծումներ տալ այդ խնդիրներին: Զեկույցի հեղինակներն են «Սինջար» եզդիների ազգային միավորուկ հասարակական կազմակերպության իգական սեռի 4 ներկայացուցիչներ, հեղինակներից մեկը` Զեմֆիրա Քալաշյանն ասաց.
«Զեկույցում ներկայացվել են իրական պատմություններ այն եզդի կանանց ու աղջիկների մասին, ովքեր զրկված են եղել նույնիսկ պարտադիր կրթությունից, ինչպես նաև գյուղերի վիճակագրական տվյալներ, թե 2003 թվականից մինչև 2015թվականը քանի ազգությամբ եզդի աղջիկ է հաճախել դպրոց և քանիսն են ավարտել: Զեկույցն իր տեսակով յուրահատուկ է, մինչ այսօր համայնքում նմանատիպ նյութեր ներկայացված չեն եղել, որում ներառվել են նաև այն բոլոր հոգեբանական խնդիրները, որոնք ունենում են սեփական իրավունքներից զրկված կանայք ու աղջիկները: »
«Պատահական չէ, որ զեկույցի հեղինակներն իգական սեռի ներկայացուցիչներ են, այս կերպ փորձում ենք համայնքին ցույց տալ, որ եզդի կինը նույնպես կարող է ներգրավվել հասարակական կյանք և լուծումներ տալ համայնքի խնդիրներին», - ասաց քննարկման կազմակերպիչ` «Սինջար» կազմակերպության նախագահ` Բորիս Մուրազին:
Ազգամիջյան բոլոր խնդիրների լուծումը տեղեկացվածության ապահովումն է, իսկ կանանց հետ կապված խնդիրը լուծում կստանա, երբ լինի իրավաբանական միջամտություն, ըստ որի պատիժ կսահմանվի այն ծնողների հանդեպ, ովքեր կցանկանան զրկել երեխային պարտադիր դպրոցական կրթությունից: Ահա այս համոզմանն էին քննարկման մասնակիցները:
Զեկույցում ներկայացված վիճակագրական տվյալներից մի քանիսը`
Արտաշատի միջնակարգ դպրոց- 2004-2015թթ սովորել է 84 եզդի աղջիկ, որոնցից 37-ը ավարտել են 9-րդ դասարան, իսկ 3-ը 12-րդ:
Նալբանդյանի միջնակարգ դպրոց- 2004-2015թթ սովորել է 55 եզդի աղջիկ, որոնցից 41-ը ավարտել է 9-րդ դասարան, իսկ 14-ը 12-րդ:
Ֆերիկի հիմնական դպրոց 2004-2015թթ սովորել է 25 եզդի աղջիկ, որոնցից 22-ը ավարտել է 9-րդ դասարան: