Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Мая, 2024 года

Статьи

ՊԱՏՐԱՍՏ Է ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 4-ՐԴ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ

17:36, Четверг, 28 Января, 2016 года
ՊԱՏՐԱՍՏ Է ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 4-ՐԴ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ
     2015 թվականի վերջին ամիսներին Էդգար Գևորգյանը պատրաստում էր իր թվով 4-րդ տեսահոլովակը, որը շուտով կհանձնի հանդիսատեսի դատին: Այս անգամ ևս երգիչն անդրադարձել է ժողովրդական երգարվեստին: Տեսահոլովակը նկարահանվել է Գուսան Հայկազունու «Լուսաշող կարոտ» ստեղծագործության հիման վրա, իսկ ռեժիսորն է` Նարինե Սահակյանը: Աշխատանքը մեծապես տարբերվում է մերօրյա միապաղաղ ու նույնօրինակ ստեղծագործություններից:
     Գեղեցիկ ու գրագետ կատարում և ռեժիսորական հետաքրքիր ու ինքնատիպ լուծումներ: Այս ամենի ականատեսը կդառնաք նաև դուք, քանի որ մոտակա օրերին տեսահոլովակը կլինի եթերներում և Էդգար Գևորգյանի Յութուբյան պաշտոնական էջում:
    
     Նյութը` Հասմիկ ՄԿՐՏՉՅԱՆԻ
     Լուսանկարները` Արման ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2735 | 0 | 0
Facebook