Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Հայրիկյանը վաղուց երեխա չէ. Արծրուն Պեպանյան

23:06, Суббота, 02 Февраля, 2013 года
Հայրիկյանը վաղուց երեխա չէ. Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը` ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին:

- Ի՞նչ ազդեցություն կունենա Հայրիկյանի հետ կատարվածը ընտրականգործընթացի և քաղաքական մթնոլորտի վրա:

- Առանց այդ էլ մեր ընտրությունները հանրութան ներսում առկա լարվածությունը մեղմելու փոխարեն լարվածության ահագնացման էին տանում: Ակնկալվում էր, որ առաջիկա ընտրությունները ցնցումի չեն մատնի երկիրը: Ըստ ամենայնի դա ոմանց ձեռնտու տարբերակ չէր, և քայլ արվեց Հայաստանը ցնցումից հեռու չպահելու նպատակով: Ստեղծված է խառնաշփոթ, իսկ նման պայմաններում ընտրություններ անցկացնելը, հասկանալի է, բարդ է:

- Հաշվի առնելով հնարավոր հետևանքները` դեպքի կապակցությամբ առաջարկվող վարկածներից ո՞րն եքառավել հավանական համարում, կամ ձեր սեփական վարկածը ո՞րն է:

- Ասացի, որ հնարավորություն է ստեղծվել անցկացնել անցնցում ընտրություն: Անկախ այն բանից, թե ինչպես ենք վերաբերվում առանցքային քաղաքական ուժերի չմասնակցելուն ընտրություններ երևույթին ու նաև ինչ կարծիք ունենք իշխանությունների մասին, այս ընտրությունների արդյունքում հնարավորություն կա ունենալ լեգիտիմության առանձնակի բարդույթ չունեցող նախագահ: Նման նախագահն ավելի վստահ է իր գործողություններում, ու դրսի ուժերը քիչ հնարավորություն են ունենում ազդել նրա վրա` հարկ եղած պահին ակնարկելով լեգիտիմության բարդույթը:

Ակամա հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կարղ էր լինել պատվիրատուն: Առաջարկում եմ հետևյալ տեսանկյունից նայել հարցին՝ իսկ ընդհանրապես ո՞վ է շահագրգռված, որ Հայաստանն ունենա լեգիտիմ նախագահ: Պատվրատուն որոշակի նպատակ է ունեցել: Նրա նպատակը մասնակիորեն չիրականացավ, քանի որ հանցագործը բարեբախտաբար վրիպեց: Եթե մենք զգոն լինենք և տեղիք չտանք ավելորդ հուզումների, ապա պատվիրատուի նպատակի մնացյալ մասն էլ չի իրականանա:

Եթե իմ առաջարկած վարկածը մոտ է ճշմարտությանը, ապա ոչ բոլոր փամփուշտներն են արձակվել:

Մահափորձի իմիտացիայի վարկածի մասին ի՞նչ կասեք, որքանո՞վ է այն իրատեսական:

- Անկեղծ ասած, լսել եմ այդ վարկածի մասին, բայց նախ Հայրիկյանը վաղուց երեխա չէ, ու հետո` իմաստը դժվարանում եմ տեսնել: Թեպետ ոչինչ բացառել պետք չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում կրակել են ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկանի վրա: Վերջինս հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր. 34-305 հոդվածի հատկանիշներով՝ (Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով):

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Հետաքննությունը վարում է ԱԱԾ-ն:
    

     armhels.com

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4898 | 0 | 0
Facebook