Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Նախկին դատապարտյալների կարծիքով` հանցագործությունը չարիք է

17:57, Вторник, 04 Июня, 2013 года
Նախկին դատապարտյալների կարծիքով` հանցագործությունը չարիք է
     Ազատազրկումից հետո նախկին դատապարտյալներն առօրյայում հանդիպում են բազմաթիվ խնդիրների, դժվար է աշխատանք գտնելը, քանի որ գործատուները նրանց մեծ մասամբ չեն վստահում, նրանք չեն կարողանում բնակարան ձեռք բերել, բավարարել ընտանիքի կարիքները, լուծել տարբեր խնդիրներ: Այդ նպատակով նախկին դատապարտյալների կողմից հիմնադրվել է «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամը, որն իր առջև նպատակ է դրել զբաղվել նախկին դատապարտյալների և նրանց ընտանիքների անդամների խնդիրներով, աջակցություն ցուցաբերել նրանց:

Հիմնադրամը որպես կարևորագույն խնդիր համարում է աշխատատեղերի ստեղծումը և այդ նպատակով նախաձեռնել է սկսել թխվածքների արտադրություն: Ինչպես նշում է «Հուսո առագաստ» հիմնադրամի ղեկավար Գևորգ Կոշկերյանը, աշխատանքների սկսելուն օժանդակել են բազմաթիվ մարդիկ, ու հերթով թվում է այն մարդկանց, որոնց միջոցով հնարավոր է եղել սկսել աշխատանքները:

Նա պատմում է, որ արտադրամասի տարածքն անհատույց տրամադրել է 79-ամյա մի կին, ում աղջիկը ներկայումս գտնվում է կալանավայրում: Արտադրամասը լույս չի ունեցել, և էլ. ցանցի աշխատակիցներն օժանդակել են, որպեսզի արտադրամասն ապահովված լինի էլեկտրականությամբ: Մի կազմակերպություն անհատույց օգտագործման նպատակով Ford-tranzit մեքենա է տրամադրել հիմնադրամին, որով հնարավոր է կազմակերպել արտադրանքի իրացումը: Իսկ մի խումբ մարդկանց տրամադրած 70.000 դրամով ձեռք են բերել անհրաժեշտ խոհանոցային պարագաներ և որոշ քանակությամբ հումք աշխատանքներն սկսելու համար:

Մոտ 20 օր է` արդեն աշխատում է արտադրամասը, որտեղ պատրաստում են խաչապուրի, գաթա և թխվածքներ:

«Սկզբում փորձարկումներ էինք անում, մի քանի անգամ 5-ական կգ-ով եփել ենք ու փչացրել, հետո ալրի և պանրի տեսակները փոխեցինք, և արտադրանքի որակը բարձրացավ, -ասում է Գ. Կոշկերյանը և ավելացնում, -բացի այդ, սկզբում վառարանին էլ ծանոթ չէինք, և արտադրանքը վառվում էր»: Մասնագետի խորհրդով` թերությունը վերացնելու համար 40.000 դրամով համապատասխան սարքը գնելուց և տղադրելուց հետո վառարանն արդեն կայուն ջերմաստիճանով է աշխատում:

Արտադրութան առաջին մեծ խմբաքանակը` 200 կգ, արտադրվել է մայիսի 30-ին, որի մի մասն այսօր արդեն բաժանել են խանութներին: «Ներկայումս ամենակարևոր խնդիրը արտադրանքի իրացումն ու լրացուցիչ հումքի պաշար (ալյուր և շաքարավազ) ունենալն է, որպեսզի արտադրությունը չկանգնի» -ասում է Կոշկերյանը:

«Սա մեր առաջին արտադրանքն է լինելու, և այստեղ աշխատողների մեծ մասն այս աշխատանքով ստանալու են իրենց կյանքում առաջին աշխատավարձը», -ուրախությամբ ասում է հիմնադրամի ղեկավարը: Եվ եթե արտադրանքը ճանաչվի սպառողի կողմից, ու պահանջարկ լինի` արտադրամասը կարող է 3 հերթափոխով աշխատել, հավաստիացնում է նա:

Իսկ արտադրության պիտակը պետք է լինի «Հանցագործությունը չարիք է» . «Ներկայումս գումար չունենք դրա համար: Եվ եթե գտնվի մի տպագրատուն, որն ընդառաջի այդ հարցում` շատ շնորհակալ կլինենք», - ասում է Գ. Կոշկերյանը:

Արտադրամասում աշխատում են նախկին դատապարտյալներ և նրանց ընտանիքի անդամներ` ընդհանուր հաշվով` 9 հոգի:

Հիմնադրամը թխվածքների արտադրությանը զուգահեռ սննդի խանութ է գործարկել, արտադրամասին կից սենյակում կոսմետիկ վերանորոգում են կատարել, պահարաններ պատրաստել, ինչպես նաև մի բարեգործի օգնությամբ հսկիչ-դրամարկղային մեքենա են գնել: Որպես սկիզբ` «Էլիտ Շանթ» կազմակերպությունը` պաղպաղակի, իսկ «Բարի սամարացի» կազմակերպությունը` մսամթերքի որոշ խմբաքանակ են անհատույց տրամադրել հիմնադրամին: Ապրանքների սպառումից հետո, երբ արդեն առկա կլինի որոշակի կանխիկ գումար, «Հուսո առագաստն» արդեն ինքը կկարողանա ձեռք բերել այդ մթերքները և կդառնա այդ կազմակերպությունների հաճախորդը:

«Շատերին ենք դիմել, սակայն մի մասը մերժել է, անգամ ապառիկով չեն համաձայնվել ապրանք տրամադրել, կազմակերպությունների մի մասն էլ դեռ չի պատասխանել: Միայն «Էլիտ Շանթն» ու «Բարի սամարացին» օժանդակեցին», -ասում է Գ. Կոշկերյանը:

Օգնության խնդրանքով նրանք դիմել են նաև տարբեր միջազգային կառույցների:

Արտադրամասում կա նաև «Քարի հաց» թխելու վառարան, որն աշխատում է գազով: Սակայն նախկինում արտադրամասը վարձակալող անձինք կուտակել են 150.000 դրամ պարտք, որի արդյունքում ներկայումս գազի մատակարարումն արտադրամաս դադարեցված է: Գ. Կոշկերյանն ասում է, որ եթե հնարավոր լինի վճարել այդ պարտքը և վերականգնել գազի մատակարարումը, ապա հնարավոր է գործարկել այդ վառարանը ևս, և սկսել նաև «քարի հացի» արտադրություն, որի արդյունքում 4-5 աշխատատեղ ևս կավելանա:

Գ. Կոշկերյանը նշում է, որ իրենց շատ է օգնել «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ, խոհարար Սեդրակ Մամուլյանը, սառնարան և մանղալ է տրամադրել, որով հնարավոր է արագ սննդի պատրաստման կետ հիմնել: «Արտադրամասի բակում ազատ տեղ կա, սակայն այնտեղ որոշ շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն կա, որից հետո հնարավոր կլինի դա էլ կազմակերպել», -ասում է Գ. Կոշկերյանը:

Հիմնադրամի նախագահը նշում է նաև իրենց օժանդակող այլ կառույցների ևս` ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարություններին, Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և աջակցության կենտրոնին, այլ քաղաքացիների:

Բոլորին խնդրելով օգնել հիմնադրամի աշխատանքներին` հիմնադրամն ինքը պատրաստ է օգնության ձեռք մեկնել կարիք ունեցողներին: Արտադրամասի աշխատակազմը որոշել է առաջին արտադրանքից ստացված եկամուտներից որոշակի գումար փոխանցել կարկուտից տուժած գյուղացիների օժանդակության համար բացված հաշվեհամարին:

«Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամը խնդրում և կոչ է անում` այցելել արտադրամաս (Էրեբունի, Աթոյան 109/7) օգտվել արտադրանքից, օգնել` ինչով հնարավոր է, թեկուզ` խորհրդով, որը կօժանդակի նախկին դատապարտյալների ընտանիքներին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8152 | 0 | 0
Facebook