Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Հայը` որպես երևույթ…

10:53, Суббота, 09 Мая, 2015 года
Հայը` որպես երևույթ…

Երևանի Խ.Աբովյանի անվան հ.84 հիմանական դպրոցում շարունակվում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո իրականացվող միջոցառումների շարքը` նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Այսօր ևս մի յուրօրինակ ոգեկոչման արարողություն էր. բեմականացվեց Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» ստեղծագործությունը:

Միջոցառման հեղինակն էր դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Մողրովյանը:

Մասնակիցներն աչքի էին ընկնում դերասանական մեծ վարպետությամբ: Հատկապես համոզիչ էր 8-րդ դասարանի աշակերտներ Վահե Գևորգյանի և Մովսես Աղեկյանի խաղը: Միջոցառումն ավարտվեց խորհրդանշական պարով. համապատասխան հագուստներով ստեղծեցին անմոռուկի և Արարատի պատկերները` իբրև ոգեկոչման և հայի հավերժության խորհրդանիշեր:

Միջոցառմանը ներկա էին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ և այլոք:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4811 | 0 | 0
Facebook