Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ

21:57, Суббота, 24 Мая, 2014 года
     Քո գալիք փառքի ու պարծանքի զավակներն ենք, Հայրենիք:
    

     Հ.84 դպրոցը միշտ էլ կարևորել է հայրենասիրական դաստիարակությունը: Դպրոցում ավանդաբար նշվող միջոցառումներ կան, որոնք միտված են ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, հերոսական անցյալի վերարժևորմանը և նորօրյա հերոսների ճանաչմանը:
     Այդօրինակ միջոցառումներից էր Շուշիի ազատագրման 22-ամյակին նվիրված, «Խոնարհ հերոսներ» խորագիրը կրող բաց-դաս-ցերեկույթը, որը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Ա.Բարսեղյանը:
     Բեմում տիրող հայրենասիրական ոգին փոխանցվել էր հանդիսատեսին: Աշակերտները կարողացան տանել հանդիսատեսին պատմության քառուղիներով` դարձնելով նրանց արցախյան ազատամարտի լուռ վկա: Իսկ հայրենասիրական երգերը, խրոխտ սասնա պարերն ու ցուցադրված տեսաֆիլմերը միջոցառումը դարձրին առավել հայրենաշունչ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4386 | 0 | 0
Facebook