Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Վկաների ցուցմունքներում առկա էին հակասություններ

11:48, Четверг, 17 Января, 2013 года
Վկաների ցուցմունքներում առկա էին հակասություններ

Հունվարի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ստեփան Հովակիմյանի դեմ 2012 թ. հուլիսի 26-ին հարուցված քրեական գործի առաջին դատական նիստը: Ստեփան Հովակիմյանը մեղադրվում է 2010 թ. «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած գողության գործով 2012 թ. հուլիսի 26-ի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրիք 316 հոդվածի 1-ին մասով, այն է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Դատավարության ընթացքում լսվեցին 2 կարգադրիչների, լրագրողի և դատական նիստերի քարտուղարի ցուցմունքները: 4 վկաների կողմից տրված ցուցմունքներում առկա էին հակասություններ:

Հիշեցնենք, որ Ս. Հովակիմյանը 2010 թ. հունվարի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած 5 մլն. դրամի գողության համար մեղավոր է ճանաչվել: 2012 թ. Սեպտեմբերի 25-ին դատարանի կայացրած վճիռով Ս. Հովակիմյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման։ Գործով մյուս մեղադրյալ Վահրամ Քերոբյանը, ով 2, 5 տարի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ է եղել, անմեղ ճանաչվեց:

Գործի վերաբերյալ մանրամսները` այստեղ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3896 | 0 | 0
Facebook