Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Վերաքննիչը որոշեց, որ Վ. Գասպարին «խուլիգան» է

10:43, Четверг, 17 Января, 2013 года
Վերաքննիչը որոշեց, որ Վ. Գասպարին «խուլիգան» է

2013 թ. հունվարի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, պաշտպանական կողմի բողոքների հիման վրա տեղի ունեցավ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը: Նույն օրը վերաքննիչ դատարանը հրապարակեց իր որոշումը, որով մերժեց պաշտպանական կողմի բողոքները, իսկ առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողեց անփոփոխ:

Հիշեցնենք, որ 2011թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ Կառավարության շենքի դիմաց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գլխավորւթյամբ ոստիկանները, հրելով ցուցարարներին, փորձել են ճանապարհ բացել, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել ցուցարարների շրջանում, վերջիններս սկսել են վանկարկումներ անել ոստիկանների և Ալիկ Սարգսյանի հասցեին: Ցուցարարներից Վարդգես Գասպարին բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանությունը) և 316-րդ (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների 1-ին մասերով: Հետագայում նրա նկատմամբ մեղադրանքը փոփոխվել էր և մեղադրանք էր առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:

2012 թվականի հոկտեմբերի 29-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր Վարդգես Գասպարիին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ Վարդգես Գասպարիի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել էր և վերջնական պատիժ էր նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
    
     Աղբյուրը` armhels.com

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4016 | 0 | 0
Facebook