ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Վայոց Ձոր, որտեղ տեղի ունեցավ հանդիպում պետական ծառայողների և ՀՀԿ ակտիվի հետ: Վարչապետն անդրադարձ կատարեց նախորդ տարիների ձեռքբերումներին, խոսեց նաև սպասվող անելիքներից: Միջանցքներում հավաքվածները բուռն քննարկում էին միմյանց հետ հարցերը, որոնք պետք է ուղղեին վարչապետին սակայն չգիտես ինչու ամեն ինչ անցավ հանդիսավոր նիստի մթնոլորտում, իսկ հարցեր բնականաբար չեղան: Օգտվելով mamul.am կայքի ընձեռնած հնարավորութոյւնից ուզում եմ ՀՀ վարչապետին ուղղել նրան հասցեագրված, սակայն չհնչեցրած հարցերից մեկը, որը հուզում է հանրության լայն շրջաններին. «Հայաստանում հաշմանդամ, կամ կենսաթոշակային տարիքի հասած անձինք ստանում են նպաստ և կենսաթոշակ, որի համար պետք է ներկայացնեն որոշակի փաստաթղթեր: Դրանք են 1. Աշխատանքային գրքույկ, 2. Դիպլոմի պատճեն (դրա առկայության պարագայում): Ինչն է անհասկանալի. բացի հիշատակված փաստաթղթերից պահանջում են տեղեկանք աշխատանքի և ուսման վայրերից և սա այն պարագայում երբ մեր միջին մասնագիտական կրթական հաստատությունների և նախկինում գործած կոլխոզ-սովխոզների և նմանատիպ հաստատությունների 100% իրավաբանորեն լուծարվել է 1990-ական թվականներին, իսկ նրանց ունեցած արխիվների զգալի մասը (80-90%) չի պահպանվել: Փաստացի ստացվում է, որ պետությունը, քաջատեղյակ լինելով փաստին, չի վճարում քաղաքացիների 6-10 տարիների աշխատանքի դիմաց:
ՈՒզում ենք իմանալ թե ե՞րբ կուղղվի սխալը և քաղաքացին իրեն վստահ կզգա, որ գործատուի իրականացրած կենսաթոշակային մուծումների դիմաց իր ամբողջական թոշակը կարող է ստանալ»:
04.03.12