Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ այցելեց Վայոց Ձոր

00:08, pazartesi, 05 mart, 2012
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ այցելեց Վայոց Ձոր
     ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Վայոց Ձոր, որտեղ տեղի ունեցավ հանդիպում պետական ծառայողների և ՀՀԿ ակտիվի հետ: Վարչապետն անդրադարձ կատարեց նախորդ տարիների ձեռքբերումներին, խոսեց նաև սպասվող անելիքներից: Միջանցքներում հավաքվածները բուռն քննարկում էին միմյանց հետ հարցերը, որոնք պետք է ուղղեին վարչապետին սակայն չգիտես ինչու ամեն ինչ անցավ հանդիսավոր նիստի մթնոլորտում, իսկ հարցեր բնականաբար չեղան: Օգտվելով mamul.am կայքի ընձեռնած հնարավորութոյւնից ուզում եմ ՀՀ վարչապետին ուղղել նրան հասցեագրված, սակայն չհնչեցրած հարցերից մեկը, որը հուզում է հանրության լայն շրջաններին. «Հայաստանում հաշմանդամ, կամ կենսաթոշակային տարիքի հասած անձինք ստանում են նպաստ և կենսաթոշակ, որի համար պետք է ներկայացնեն որոշակի փաստաթղթեր: Դրանք են 1. Աշխատանքային գրքույկ, 2. Դիպլոմի պատճեն (դրա առկայության պարագայում): Ինչն է անհասկանալի. բացի հիշատակված փաստաթղթերից պահանջում են տեղեկանք աշխատանքի և ուսման վայրերից և սա այն պարագայում երբ մեր միջին մասնագիտական կրթական հաստատությունների և նախկինում գործած կոլխոզ-սովխոզների և նմանատիպ հաստատությունների 100% իրավաբանորեն լուծարվել է 1990-ական թվականներին, իսկ նրանց ունեցած արխիվների զգալի մասը (80-90%) չի պահպանվել: Փաստացի ստացվում է, որ պետությունը, քաջատեղյակ լինելով փաստին, չի վճարում քաղաքացիների 6-10 տարիների աշխատանքի դիմաց: ՈՒզում ենք իմանալ թե ե՞րբ կուղղվի սխալը և քաղաքացին իրեն վստահ կզգա, որ գործատուի իրականացրած կենսաթոշակային մուծումների դիմաց իր ամբողջական թոշակը կարող է ստանալ»:
     04.03.12
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3746 | 0 | 0
Facebook