Идет загрузка...
Logo

Подписаться на новостную ленту

Сегодня:  Среда, 11 Декабря, 2024 года

Статьи

«Չենք լռելու» ավելի լավ է լռեք

01:57, Пятница, 16 Марта, 2012 года
«Չենք լռելու» ավելի լավ է լռեք

Վերջին օրերին համացանցում տեղակայվեց «Թռչկան» և «Չենք լռելու» նախաձեռնության կողմից արված «Մոզրովի» քարանձավի փլուզման մասին հայտարարությունը: Տեղակայվել էր տեսաֆիլմ, որտեղ քարանձավը պատկերված էր բարվոք վիճակում: Բոլոր էլեկտրոնային թերթերը օգտվելով համակարգչի «копировать» և «вставить» ֆունկցիաներից շատ արագ տարածեցին նույն նյութը՝ մեկը մյուսից հետ չընկնելու համար: Սակայն չկար նրանցից գոնե մեկը, որ մտահոգ լինելով խնդրով գնար և տեղում ուսումնասիրեր նյութը: Իսկ իրականում ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բնության հուշարձանը չար աչքից հեռու կանգուն է և դարերից եկած բնության հսկան իսկապես հուսախաբ է անում այն քանդված տեսնելու ցանկությամբ տառապող Գոռիկին, Մոռիկին և նրանց պատվիրատուներին: Հոդվածով չեմ փորձում նրանց նետած քարը փոսից հանել(«Մի գիժ քարը նետում է փոսը հազար խելոք հավաքվում են և չեն կարողանում հանել» Ժող. աս.), քանի որ այն դժվարությամբ, գիտակնան հիմնավորումներով կհանի մշակույթի նախարարությունը: Իսկ չենք լռելուին եթե ասելիք չկա դրա համար պապական խոսք կա.«Լռեք»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
4788 | 0 | 0
Facebook