Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Կա՞ն արդյոք պատահականություններ

Թամարա
Автор:
Թամարա
23:25, Воскресенье, 02 Декабря, 2012 года
Կա՞ն արդյոք պատահականություններ
    
    

Ակնթարթները դառնում են րոպեներ, րոպեները` ժամեր, ժամերն էլ իրենց հերթին գումարվելով դառնում են ամիսներ ու տարիներ:

Օրերը գլորվում էին այնպես, ասես ոչինչ չէր փոխվել, ասես ամեն ինչ նույնն էր մնացել ինչպես նախկինում էր եղել: Բայց իսկապես, իրականում էլ ոչինչ չեր փոխվել, միայն ժամանակ առ ժամանակ արագանում էր սրտիս աշխատանքը:

Ասում են, թե այս կյանքում պատահական ոչինչ չի լինում, եթե հավատանք դրան, ապա այս խառնաշփոթն ու այս ծանոթությունն էլ պատահական չէր և հնարավոր է նաև, որ այն ի վերուստ էր նախատեսված ամենազոր Աստծո կողմից:

Այդ հանդիպումը, որ թեև պլանավորված էր, այնուամենայնիվ կարծես անսպասելի մի հրդեհ լիներ, որ միանգամից սկսեց բոցկլտալ:

Պատահականությու՞ն, չէ՛, չե՛մ ուզում հավատալ, որ պատահականություն էր:

Մնում է միայն սպասել և հուսալ, որ այդ օրինաչափության շնորհիվ բոլոր մահկանացուները կունենան նաև երջանիկ պահեր ու ակնթարթներ, որոնք էլ կգումարվեն իրար ու կստեղծեն անմոռաց ու երջանիկ օրեր, հավատալով այն բանին, որ այս կյանքում ամեն ինչ օրինաչափ է, նույնիսկ մարդկային զգացմունքները:

Երանի այդ օրերը գան ու չգնան...

Երանի˜, հազա˜ր երանի....

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5718 | 0 | 0
Facebook