Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Ես մի ծառ եմ անտառում

Թամարա
Автор:
Թամարա
16:21, Вторник, 27 Ноября, 2012 года
Ես մի ծառ եմ անտառում

«Ես մի ծառ եմ անտառում», կամ միգուցե «Ես մենակ եմ ամբողջ աշխարհում»:
     Մի՞թե միայն մարդն ունի զգացմունքներ, մի՞թե միայն մարդն ունի հարազատի հոգատարության պահանջ, և արդյո՞ք յուրաքանչյուրս կարողանում ենք մեր հարազատներին ցուցաբերել այն փոքրիկ քնքշանքը, որի կարիքը նա ունի:
     Ո՛չ: Ցավոք սրտի ոչ միշտ ենք կարողանում հասկանալ մեր դիմացինին և ընդունել նրան այնպիսին, ինչպիսին որ նա կա, և երևի թե դա է պատճառ հանդիսանում նրա համար զգալ իրեն միայնակ:
     Զգացմունք բառը կարելի է վերագրել նաև բնությանը` ծառերին, ծաղինկերին, հողին, ջրին և իհարկե մարդկանց, չէ՞ որ մարդ արարածն էլ բնության մի մասնիկն է:
     Երբևէ մտածե՞լ եք, որ կարող եք վիրավորել մարդուն առանց դա գիտակցելու, առանց որևէ բան անելու և նույնիսկ առանց ինչ-որ բան ասելու, այլ պարզապես անտարբերությամբ, չմտածելով նույնիսկ դրա հետևանքների մասին:
     Դժվար թե գնտվի այնպիսի մեկը, ով երբեք զգացած չլինի թե ինչ է տխրությունը: Նույնիսկ ամենակենսուրախ էակը, համոզված եմ, որ բազմիցս ապրած կլինի տխուր պահեր:
     Միգուցե բնության պատրաստած փորձություններից մեկն է թախիծի, տխրության ու մենակության միջով անցնելը, կամ էլ կյանքի հորհուրդն է` հաղթահարել այդ ամենը, դժվար է ասել:
     Բայց եթե այդ ամենի միջով անցած ծառը խոսել իմանար, համոզված եմ, որ կասեր ոչ թե «Ես մի ծառ եմ անտառում», այլ «Ես մենակ եմ ամբողջ աշխարհում»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6472 | 0 | 0
Facebook