Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Երջանկությունն ու հայկական կինոն

Թամարա
Автор:
Թամարա
21:05, Среда, 28 Ноября, 2012 года
Երջանկությունն ու հայկական կինոն

Ի՞նչ ձայն ունի երջանկությունը: ՈՒնի՞ արդյոք: Չի կարոխ չունենալ: Պարզապես յուրաքանչյուրի մոտ այն յուրովի է արձագանքում:
     Մարդիկ շատ հաճախ երջակությունը շփոթում են ուրախության կամ գոհունակության հետ, սակայն կարելի է ապացուցված փաստ համարել այն, որ իրական երջանկությունն այդ երկուսի գերադրական աստիճանն է:
     Հայկական կինոն միշտ էլ աչքի է ընկել իր խորիմաստ ֆիլմերով: Դրանց շարքում իր ուրույն տեխն ունի «Երջանկության մեխանիկա» ֆիլմը: Հիշու՞մ եք ինչ էր ասում գլխավոր հերոսը. «երջանկության հարցում քանի˜-քանի˜ փիլիսոփաներ են գլուխ կոտրել»: Հետո նա առաջարկում էր երջանկության մեխանիկայի իր դրույթները.
     1. Սիրած գործով զբախվելը:
     2. Սիրած մարդու հետ ընտանիք կազմելը:
     3. Մարդկանց երջանկացնել կարողանալը:
     Անցել են տարիներ, փոխվել են շատ բաներ, փոխվել են ժամանակները, սերունդները, մարդկային մտածելակերպը... Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել, սակայն մնայուն են մնացել երջանկության մասին պատկերացումները: Վերոնշյալ ասվածի ցայտուն օրինակ կարող է հանդիսանալ Անդրեի «Երջանկության գաղտնիք» երգը, որի բնաբանում ասվում է. «Մեկը սիրված լինել, մյուսը սիրել»:
     Ի վերջո երջանկությունը երազանքների իրականացումն է, երջանիկ պահերի շարանը, ու ինչքան շատ լինեն այդ պահերը, այդքան երջանկությունը կհարատևի:
     Միշտ հիշե՛ք, որ այս կյանքում երջանկությունը սկուտեղի վրա չի մատուցվում, ու մենք ամենքս պետք է լինենք մեր և ուրիշների երջանկության արարիչը, պահողն ու ավելացնողը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4235 | 0 | 0
Facebook