Идет загрузка...
Сегодня:  Вторник, 07 Мая, 2024 года

Статьи

Զինակոչի մեկնարկը տրված է

Թամարա
Автор:
Թամարա
20:07, Понедельник, 26 Ноября, 2012 года
Զինակոչի մեկնարկը տրված է

«Երդվում եմ, որ իմ բարձը հայրենիքի լեռները կլինեն, իմ տանիքը` հայոց երկինքը, կկռվեմ ու կպայքարեմ ազգիս ազատության համար` հայրենիքս բռնադատողների դեմ, կկռվեմ մինչև վերջին շունչս»:

Ու երդվեցին հայդուկ-ֆիդայի-ազատամարտիկները` մնալով իրենց երդմանը միշտ հավատարիմ:

Ահա նրանք` հավերժ հիշվողները, ովքեր մեկ հայդուկներ էին կոչվում, մեկ ֆիդայիներ, իսկ մեր օրերում` ազատամարտիկներ ու զինակոչիկներ:

Հայդուկների մասին լավագույն ու անջնջոլի «գիրքը» ժողովրդի հիշողությունն է:

Լայն տաբատներով, գույնզգույն բաճկոններով, քառակապ փամփշտակալներով, հրացանով` չախմախլի, սիրիական կեռ դաշույնով, գլխներին արախչի, ունեին պայուսակ…

Թվում էր` հայդուկ-ֆիդայիները մնացել են անցյալում` օսմաններին տված հզոր հակահարվածով, սակայն Ղարաբաղյան ազատամարտը ոգեկոչեց այս անգամ արդեն ազատամարտիկներին, ովքեր իրենց արյունով ազատագրեցին Արցախը:

Այսօր կա հայոց հզոր բանակը, որը մեր ազատամարտիկների մեծ երազանքն էր: Դեռևս մեծ հայդուկապետ Գևորգ Չաուշն էր երազում կանոնավոր հայոց բանակ ստեղծելու մասին:

Մերօրյա զինակոչիկներն իրենց աչքի առաջ ունեն հայրենասիրության ու հայրենիքին նվիրվածության բազում վառ օրինակներ: Այս օրերին Հ.Հ. տասնութամյա երիտասարդները զինակոչվում են հայոց բանակ հանձնելու իրենց պարտքը հայրենիքին:

Մեր քաջ զինակոչիկներ դուք եք մերօրյա հերոսները, ձեր շնորհիվ է խաղաղ ապրած մեր յուրաքանչյուր վայրկյանը, ու ինչպես հայտնի երգի բնաբանում է ասվում. «Դուք մեր հույսն եք ու ապագան», եղեք աչալուրջ, հպարտորեն ծառայեք ու մաքուր խղճով ետ դարձեք տուն` հայրենի տուն, որտեղ ձեզ անհամբեր սպասում են հարազատները:

Ծառայեք այնպես, որ բոլոր հայդուկ-ֆիդայիների հոգիները հանգիստ ժպտան երկնքից, տեսնելով, որ արարատյան խաղաղ ու պայծառ առավոտն է տարածվում հայոց սուրբ հողի վրա: Ծառայե՛ք պաշտպանելով մեր ժողովրդի քունն այնպես, ինչպես ինքն ամենազոր Տերն է պաշտպանում ձեզ նենգ թշնամուց:

Իսկ վճարված գինը` կարոտը, դա մարդկային է, այն 2 տարի կարող է սպասել, եթե փոխհատուցումը անկախ ու խաղաղ պետությունն է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5981 | 0 | 0
Facebook