Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 12 Мая, 2024 года

Статьи

Ինձ չներես...

Gohar Freedom
Автор:
Gohar Freedom
00:00, Понедельник, 12 Ноября, 2012 года
Ինձ չներես...
    
    

Ինձ չներես, ինձ չներես քեզ սիրելու
     Ու քեզանով երազելու համար
     Եվ չներես քեզ հիշելու համար…
     Ինձ չներես նվիրվելու,
     Ամբողջությամբ քեզ տրվելու համար
     Եվ քո կողքին մանկանալու համար…
     Եվ չներես արտասվելու
     Ու քո մասին մտածելու համար
     Եվ անիմաստ միշտ հուսալու համար…
     Դու չներես հավատալու
     Եվ քեզանով ոգեշնչված
     Կյանքին ընդդեմ պայքարելու համար
     Եվ իմ վիժված սիրո համար,

Որը ստիպեց ոտքի կանգնել…
     Ինձ չներես, չէ որ այդ ժամ,
     Միայն այդ ժամ կարողացա վերստին ապրել՝
     Ընդդիմանալ ցավին, վշտին
     Եվ խորտակված ափսոսանքին…
     Ինձ չներես նրա համար,
     Որ չկրկնեմ, որ մոռանամ
     Նորից մաշված կյանքս քարշ տամ,
     Քո նվիրած լույսի շողը
     Սև շղարշով նորից ծածկ տամ…
     Եվ չներես կյանքիս համար,
     Որն ապրեցի քեզնով լեցուն,
     Օգտվեցի քո խոսքերից, խորհուրդներից.
     Կյանքս դարցրի ուրախություն
     Օգտվեցի՝չխնդրելով թույլատվություն…
     Ինձ չներես…
     Ի պատասխան արարքներիդ
     Ես մոռացված քեզ սիրեցի,
     Եվ չներես օրվա համար,
     Երբ ես դա քեզ պատմեցի…

Իսկ ես?
     Ես կներեմ քեզ…
     Ես կներեմ ինձ հույս տալու
     Եվ անիմաստ ինձ ժպտալու համար…
     Դատարկ խոսքեր շռայլելու,
     Այդքան ուժգին ապտակելու համար…
     Ես կներեմ ինձ մերժելու, չսիրելու
     Եվ իմ կյանքի դժվար պահին
     Հետ շրջվելու, հեռանալու համար…
     Ես կներեմ ապրելու կամք արթնացնելու,
     Ապա այդ կամքն իմ կոտրելու համար,
     Կյանքումս վառ կետի նման հայտնվելու
     Ապա անզգամ հեռանալու, մոռանալու…
     Եվ հետադարձ ճանապարհին
     Գեթ մեկ անգամ չշրջվելու
     Ու չասելու համար, -ապրի՜ր …
     Վերջին անգամ, թեկուզ և սին
     Եվ անիմաստ, մի պոքրիկ հույս չթողնելու համար…
     Ես կներեմ…այլ ելք չունեմ…
     Բայց ինձ… Բայց ինձ՝քեզ սիրելու համար…
     Ես ներելու էլ ուժ չունեմ….

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
2546 | 1 | 0
Facebook