Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 12 Мая, 2024 года

Статьи

Քո մազերը սպիտակած…

Gohar Freedom
Автор:
Gohar Freedom
15:09, Суббота, 24 Ноября, 2012 года
Քո մազերը սպիտակած…

Աչքերդ միշտ տխուր ու թաց,

Մաշկդ դալուկ ու կնճռոտած,

Բայց չէի տեսել դեռ մազերդ՝

Սև մազերդ ՝սպիտակած…

Հարդարում էի մազերդ ես՝

Ուրախ, զվարթ երգելով…

Չէի գիտակցում ցավերդ ես,

Որ ծածկում էիր ժպիտով:

Հարդարում էի և չէի տեսնում

Մազերը քո ճերմակած…

Կամ տեսնել ես չէի ուզւմ

Մորս՝ջահել-ծերացած…

Հարդարում էի մազերդ նուրբ,

Ժպտում՝անկեղծ, անապակ,

Չէի նկատում ինչքան են սուրբ

Մորս վարսերը սպիտակ..

Մի պահ ժպիտս կորավ.

Դեմքս դարձավ գունատ ու սին…

Երգս կորավ…ցավս գտա…

Ձեռքս դրի մորս ուսին…

-Ինչ պատահեց?, -ես լռեցի

Ու տխրեցի ցավով հանկարծ.

՛՛ես այդ պահից ատեցի

Քո մազերե սպիտակած…՛՛

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4595 | 0 | 0
Facebook