Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

Չի կարելի քաղաքականացնել Գագիկ Ծառուկյանի մոր խոսքը.

19:08, Суббота, 24 Ноября, 2012 года
Չի կարելի քաղաքականացնել Գագիկ Ծառուկյանի մոր խոսքը.
    
    

Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն առաջարկում է չքաղաքականացնել Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի այն միտքը, թե չէր ցանկանա, որ որդին առաջադրվեր 2013-ի նախագահական ընտրություններում:


     «Անգամ եթե տիկին Ռոզա Ծառուկյանը նման բան է ասել, ապա դրա մեջ որևէ տարակուսելի և զարմանալի բան չկա: Որպես ծնող նա իր ցանկությունը կամ մտահոգությունն է արտահայտել, և պետք չէ քաղաքականացնել մոր կողմից արտահայտված միտքը», - Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավարի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:


     Նշենք, որ «Հայկական ժամանակի» այսօրվա համարում Ռոզա Ծառուկյանին հարցրել է, թե չի՞ ցանկանում, որ իր որդին առաջադրվի նախագահի թեկնածու, և ստացել բացասական պատասխան:
    
    
     Մեկնաբանելով այսօրվա «Հրապարակ» օրաթերթի հրապարակումը, թե «Նաիրիտ» գործարանի ձեռքբերման հավակնորդների թվում է հայտնվել նաև Գագիկ Ծառուկյանի անունը, Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի մոտ չի եղել, չկա և չի էլ լինի «Նաիրիտ» գործարանը ձեռք բերելու մտադրություն:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5234 | 0 | 0
Facebook