Идет загрузка...
Сегодня:  Пятница, 03 Мая, 2024 года

Статьи

ֆեյսբուքյան ակտիվիստ Կարեն Ավագյանը, մոռանալով ՀՀԿ-ի ունեցած պատասխանատվության մասին մեր ժողովրդի առաջ, իրենց թույլ տված սխալների, ԱԺ մեծամասնության` արտահերթ նիստից խուսափելու և բազմաթիվ դեպքերի մասի

19:57, Суббота, 24 Ноября, 2012 года
ֆեյսբուքյան ակտիվիստ Կարեն Ավագյանը, մոռանալով ՀՀԿ-ի ունեցած պատասխանատվության մասին մեր ժողովրդի առաջ, իրենց թույլ տված սխալների, ԱԺ մեծամասնության` արտահերթ նիստից խուսափելու և բազմաթիվ դեպքերի մասի
     Արդեն ավանդույթի համաձայն` ՀՀԿ-ական պատգամավոր և միաժամանակ ֆեյսբուքյան ակտիվիստ Կարեն Ավագյանը, մոռանալով ՀՀԿ-ի ունեցած պատասխանատվության մասին մեր ժողովրդի առաջ, իրենց թույլ տված սխալների, ԱԺ մեծամասնության` արտահերթ նիստից խուսափելու և բազմաթիվ նմանատիպ դեպքերի մասին, իր պարտքն է համարել ևս մեկ անգամանդրադառնալ ԲՀԿ-ին, այս անգամ` մշտապես անցկացվող առողջապահական ակցիաներին:
     Նախ ինձ համար զարմանալի է, որ իշխանական ռեսուրսից օգտվելն ու բնակչությանն անվճար բուժման հնարավորություն տրամադրելը ԱԺ վերոնշյալ պատգամավորի համար նույնացվում են, առավել ևս, երբ բոլորը գիտեն, թե ովքեր են իրականում իշխանական ռեսուրսներից օգտվողները: ԲՀԿ-ն ոչ միայն ընտրությունների նախաշեմին է իրականացրել նմանատիպ ակցիաներ, այլև միշտ ու բոլորի համար, փորձել ենք` Ձեր թեթև ձեռքով առանց այն էլ ամեն ինչից զրկվող ժողովրդին առողջական խնդիրների դեպքում ձեռք մեկնել և անեծքների փոխարեն արժանացել ենք մարդկանց հարգանքին ու վստահությանը:
     Հ.Գ. «Քառասնամյա երիտասարդների» չինական կամ հյուսիս-կորեական փորձով առաջնորդվող ՀՀԿ երիտթևի ղեկավարին, կարծում եմ, անհրաժեշտ է հիշեցնել, որ քինդերսյուրպրիզների ներսում շոկոլադ և խաղալիք կա, որոնք առողջության համար վնասակար չեն, իսկ փուչիկները միայն արտաքինից են գեղեցիկ, իսկ ներսում դատարկություն է, ընդամենը` օդ, վատագույն դեպքում` առողջության համար խիստ վտանգավոր մեթան տեսակի գազ...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4259 | 0 | 0
Facebook