Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող»-ը

23:06, Четверг, 14 Ноября, 2013 года

«Արամ Խաչատրյան» համերգասրահում, այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի է ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Լավագույնի կոչմանն արժանացել է բուհի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը։ Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը տեղեկացրել է, որ բուհում «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն ամենամյա է։ 10 ֆակուլտետային լավագույն ուսանողներից ընտրվում է բուհի լավագույնը։ Լավագույն ուսանողի ընտրությունը տեղի է ունենում ըստ հաստատված կանոնակարգի, եւ հիմք են ընդունվում մի շարք չափանիշներ՝ առաջադիմություն, հասարակական ակտիվություն եւ այլն։ Ֆակուլտետային 10 լավագույն ուսանողները պարգեւատրվեցին նոութբուքերով, իսկ բուհի լավագույն ուսանողն իր ամառային 8-օրյա հանգիստը կանցկացնի Իտալիայում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ նման մրցանակաբաշխությունները նպատակ ունեն ուսանողներին ցույց տալու, որ գիտելիքը, բարձր առաջադիմությունը խրախուսվում է։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի նման ծրագրերն ուսանողության շրջանում ավելի հաճախակի լինեն։ Ուսանողը պետք է համոզված լինի, որ ինքն իր ուժերով կարող է հասնել նվաճումների, եւ նրա գիտելիքը կարող է գնահատվել տարբեր բնագավառներում», - ասաց Կարեն Ավագյանը։ Նա նաեւ նկատեց, որ գերազանց առաջադիմությամբ եւ ակտիվությամբ հատկապես առանձնանում են իգական սեռի ներկայացուցիչները։ Ընդ որում, մանկավարժական համալսարանի բոլոր 10 ֆակուլտետներում էլ լավագույնի կոչմանն այս տարի արժանացան ուսանողուհիները։

Լավագույն ուսանող ճանաչված Ասյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ լավագույնը ճանաչվելու համար ոչ մի գաղտնիք գոյություն չունի, պարզապես պետք է լավ սովորել ու հավատալ ուժերին։

Նշենք, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող՚ մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու բուհի ուսանողական խորհուրդը։

Источник: http://news.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3696 | 0 | 0
Facebook