Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 37 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՆԿՈՒՄԸ

16:56, Пятница, 06 Сентября, 2013 года

Հանրապետական կուսակցության հայտնի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը արդեն կարճ ժամանակում իր արդյունքներն է տալիս: Ցավալի է, որ նորից մեր երկրում նույն պատկերն է տիրում: Նորից պատգամավորներ, որոնք որոշումներ ու հրամաններ են տալիս նախարարներին, կարգադրում և ցանկացած ոլորտ «խցկում» իրենց անգրագետ ծանոթներին: Ահա ևս մի այդպիսի դեմք: Հարգելի Արման Սահակյան, երբ խրախուսում էիք, որ կրթությունից ոչինչ չիմացող մեկը գա և տնօրեն ընտրվի 37 դպրոցում չէիք մտածում, որ այդ մեկը իր անվան հետ խաղալու հետ միասին խաղում է նաև ձեր անվան հետ: Չէիք մտածում, որ այնտեղ այնպիսի երեխաներ են սովորում, որ մի օր դուք նրանց հաշվետու կլինեք իրենց ապագայի հետ խաղալու համար: Դե արդեն պարզ է, որ չէիք մտածում…. Բայց քանի դեռ ուշ չէ, քանի դեռ ձեր կողմից երաշխավորած թիվ 37 ավագ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը հիմնովին չի քանդել դժվարությամբ կայացած դպրոցը, մենք չենք լռելու: Աստղիկ Ավետիսյանը Գյումրու Մ.Խորենացու անվան թիվ 37 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնեց 2012 թվականի դեկտեմբերին և այդ կարճ ժամանակահատվածում կատարեց այնպիսի գործեր, որոնցից ուղղակի ապշել կարելի է: Մարդ, որը պետք է արդեն քաղաքում մեծ ճանաչում գտած դպրոցի անունը ավելի վեր բարձրացներ, ընդհակառակը հիմնովին քանդեց այն: Թերևս ինչ պահանջենք մի մարդուց, ով 20 տարի այդ դպրոցում գործող գրադարանը դուրս հանեց, որպեսզի այդ տարածքում «պեռաշկիներ» արտադրի, մի մարդուց, ով դրամով ու առանց մրցույթ անցկացնելու անգամ բարձրագույն կրթություն չունեցող մարդկանց է ընդունել աշխատանքի, ով չգիտի ոչ կրթության և ոչ էլ գրքի արժեք, բառացի նշելով «հիմա գիրք կարդացողն ով է»: Մարդ, որի ամուսինը հիմնովին քանդեց 41 դպրոցը, հիմա էլ հերթը 37 դպրոցին է հասել: Եվ եթե այս հարցին պատասխան չի լինելու ուրեմն մենք հավատում ենք, որ Աստղիկ Ավետիսյանի պես մարդիկ կարող են մեր երկիրը տանել դեպի կործանման:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7877 | 0 | 0
Facebook