Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Բարի ճանապարհ արև...

Մարիամ
Автор:
Մարիամ
01:38, Суббота, 22 Июня, 2013 года
Բարի ճանապարհ արև...
     Եթե Դուք ինձանից նամակներ չեք ստանում, դա չի նշանակում որ ես դրանք չեմ գրում: Դրանք շատ են, նույնիսկ այնքան շատ, որ գրքիս էջերը չեն բավականացնում պահելու համար:
     Թույլ մարդիկ սպասում են հարմար առիթի, ուժեղները այն ստեղծում են: Հիմա երևի ես թույլ մարդ եմ, որովհետև ես սպասեցի հարմար առիթի և նոր որոշեցի հրապարակաել իմ վերջին նամակը:
     Առավոտյան, երբ մարդիկ արթնանում են և պատշգամբ դուրս գալով տեսնում են արև` ժպտում են: Ինձ մոտ դա մի քիչ ուրիշ է: Ես արթնանում եմ, հիշում իմ երազի արևին, մի երջանիկ ժպիտ է հայտնվում դեմքիս, ապա մտածում եմ թե այդ արևին որտեղ կարող եմ հանդիպել: Արագ դուրս եմ գալիս տանից և շտապում ճիշտ է հեռվից, բայց ինձ միշտ ջերմացնող արևի մոտ: Ճանապարհին սրտիս զարկերը բոլորին լսելի են դառնում, իսկ ինձ բնավ չեն հետաքրքրում: Միայն գիտակցում եմ, որ պետք է արագ քայլեմ, կամ գուցե վազեմ: Երբ հասնում եմ տեղ` երկինք, արևիս եմ տեսնում շատ աստղերի կողքին: Արևը նրանց հետ միասին երկնային մթնոլորտ է ստեղծում` շատ գեղեցիկ ու հնչեղ:
     Արևի մեկ հայացքն ու խորհրդավոր ժպիտը ինձ ստիպում է օրերով ապրել այդ լույսի ներքո, որը նա է ինձ ընծայել, լույս է լինում նույնիսկ գիշերը:
     Ես Արևիս միշտ կարոտում եմ: Հույս ունեմ նրա բացակայության ընթացքում օրը շատ չի խավարի իմ և աստղիկների համար:
     Երևի արդեն Դուք գիտեք, թե ինչու եմ ասում արև: Որովհետև ԴՈՒՔ ԻՄ ԱՐԵՎՆ ԵՔ!
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2745 | 0 | 0
Facebook